Երևան
18 / Հունիս / 2019

«Պարոն վարչապետ, պարոն Վանեցյան, արթնացեք». Ինչ գործողություններ է արել ԱԱԾ-ն Բագրատաշենի անցակետում

Lragir.am-ը գրում է․ Այսօր գիշեր Բագրատաշենի անցակետում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել: Թուրքիայից Հայաստան եկած ավտոբուսներից մեկի առևտրականների ապրանքը, ինչպես իրենք են ասում, մաքսակետում ԱԱԾ-ն խլել է, չի տալիս: Nara Tour ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են տեսանյութերը, որոնք փաստում են, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել, ինչը հարուցել է առևտրականների դժգոհությունը:

Առևտրականները պատմում են, որ արդեն չորս օր է իրենց բեռը Բագրատաշեն մաքսային անցակետի պահեստում է: ԱԱԾ-ն չի թողնում ավտոբուսը շարժվի: Առևտրականներն ասում են՝ բեռը մաքսազերծել են, բայց ԱԱԾ-ն երեկ գիշեր որոշել է ստուգել բեռները: ԱԱԾ աշխատակիցներն իրենց գործողությունները հիմնավորել են այնպես, որ տեղեկություն ունեն, որ ավտոբուսում ավելի շատ բեռ կա, քան օրինական ճանապարհով մաքսազերծված բեռն է:

«Իրենց սխալ տեղեկություն է հասել, ասել են՝ ավտոբուսի մեջ 7 տոննա ապրանք է, բայց իրականում մաքսազերծվել է 4 տոննա: Եկան կշռեցին, տեսան, որ ինչքան ապրանք է եղել, այքդան էլ մաքսազերվել է: Մենք ունենք 4 տոննա բեռ, կշռել, տեսել են ճիշտ է, հիմա մեզ ասում են՝ ապրանքի անվանումները: Բագրատաշենի մաքսակետում երբեք անվանմամբ չի արվել մաքսազերծում, քանի որ անհատը անվանումով չի անում, տեքստիլի կիլոգրամի մաքսազերծումը 4 եվրոյին համարժեք դրամ է: Պարոն վարչապետ, հերիք չէ մեզ հալածեն, ձեր ԱԱԾ-ի գործելաոճը վերանայեք»,- բողոքում են առևտրականները:

Նրանց պատմելով՝ ԱԱԾ-ականներն ասել են՝ այս կռիվը ձեր դեմ չէ, մաքսատան պետի դեմ է, դուք կապ չունեք: “Դե թող պետին ստուգեն, ոչ թե մեզ”,- ասում են առևտրականները: ԱԱԾ գործողությունները առևտրականների հուժկու դիմադրությանն են արժանացել, նրանցից մի կին անգամ ինքնասպանության փորձ է կատարել:

Իսկ արդեն առավոտյան մեկ այլ տեսանյութի միջոցով առևտրականները բացահայտումներ են անում, որը ըստ էության իրավապահները կարող են ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում: Նախ նրանք ասում են, որ ԱԱԾ Տավուշի վարչության պետ Սամվել Հայրապետյանը իրենց հետ կոպիտ է վարվել: “Սահմանապահ զորքերը լցրել էին մեզ վրա, բղավում էին՝ ուժ գործադրեք: Հասկանալով, որ սխալ է գործել, առավոտյան արդեն Հայրապետյանը եկավ, ասաց՝ եկեք կոմպրոմիսի գանք”,- ասացին նրանք:

Առևտրականները մանրամասներ են ներկայացրել, թե ինչ կոռուպցիոն սխեմա է գործում մաքսատանը: Ասում են՝ որոշ անձանց ներքին կարգով վճարել են, ապրանքն առանց մաքսազերծման անցկացրել:

“Անհնար է իրենց հետ չաշխատես, եթե դու իրենց գումար չտաս, չեն թողնի էս մաքսակետ մտնես: Մենք ունենք կանտրաբանդայի տղաներ, որոնց կոռուպցիան ճոխ աշխատում է: Այս պահին այդ կանտրաբանդայի տղաներին ասում ենք՝ մեր գումարները տվեք, մենք ռաստամոշկա անենք: Ինչ բեռ դուրս է եկել առանց մաքսազերծման, իրենց ներքին խոհանոցով է եղել: Երբ որ իրենց բերման կենթարկեն, մեզ էլ կկանչեն առերեսման, մենք թվերի մասին կխոսենք: Իրենց ղեկավարն է ոմն Էդգարը: Բայց մենք նաև օրինական շատ մուծումներ ենք արել: Երեք օր այստեղ ենք եղել ու վճարում ենք կատարել: Հարգարժան պարոն Վանեցյան, մի հատ վերանայեք ձեր անձնակազմին, նրանք գումարը մեզնից կորզում են, հետո ասում են, որ մենք պատիժ պետք է կրենք: Պարոն վարչապետ, պարոն Վանեցյան, արթնացեք, կոռուպցիոներներին ճնշեք, ոչ թե մեզ”,- ասում են առևտրականները: Նրանք նաև ասում են, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց պահում են մաքսատան տարածքում, ասել են՝ եթե դուրս գան, չեն կարող այլևս հետ գալ:

Տեսնյութը՝ Nara Tour-ի ֆեյսբուքյան էջից  

դիտվել է 27436 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Աշխարհահռչակ երգիչը երգել է Հենրիխի ու Բեթթիի հարսանիքին (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3