Երևան
18 / Հուլիս / 2019

Պատերազմի քաղաքական բանալիները. Վարչապետը փոխում է փականը

Լragir.am-ը գրում է․ Խորհրդարանը կստեղծի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, լրագրողներին ասել էր կառավարող մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Դա կասկած չէր հարուցում, այլապես հազիվ թե այդ հանձնաժողովի անհրաժեշտության մասին հիշատակումը Նիկոլ Փաշինյանը ներառեր իր հայտնի ելույթում:

Ավելին, մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ իրավիճակի հասունացումը գործնականում անհրաժեշտ էր հենց այդ որոշման համար, ոչ թե դատաիրավական համակարգի, որտեղ խնդիրների լուծման առումով նախատեսվող քայլերն իրենց իրավա-քաղաքական տրամաբանությամբ այդքան էլ անհրաժեշտ չէին համարում հանգուցալուծման այդօրինակ անտուրաժը: Այդ անտուրաժն անհրաժեշտ էր առավել կարեւոր եւ առանցքային նշանակություն ունեցող քաղաքական որոշման համար, որպիսին ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքն է:

Դա ամենեւին չի նշանակում, որ դատական իշխանության հարցը կարեւոր չէ: Սակայն գործնականում խնդիրն այն է, որ այդ հարցն ինքնին տեղավորվում է Հայաստանի հետհեղափոխական ոչ միայն ներքին մարտահրավերների եւ ռիսկերի, այլ լայն ռազմա-քաղաքական անհրաժեշտությունների եւ անվտանգային միջավայրի համատեքստում: Դա խնդիր է, որով զբաղվում է նոր իշխանությունը, մասնավորապես վարչապետ Փաշինյանը այդ պաշտոնում հայտնվելուց գործնականում անմիջապես հետո:

Խոշոր հաշվով այստեղ խնդիրը լոկ ներքին դաշտում հեղափոխություն-հակահեղափոխություն դիմակայությունը կամ դիլեման չէ, լինի դա պայմանական, հարաբերական, թե ուղիղ իմաստով: Ներկայում առկա է աշխարհքաղաքական լայն եւ բազմավեկտոր դիմակայությունների չափազանց աշխույժ մի փուլ, որն անկասկած իր ռիսկերով ու մարտահրավերներով խիստ զգայուն է հատկապես այնպիսի բարդ ռեգիոնում, որտեղ Հայաստանն է:

Այդ համատեքստում, Հայաստանին հաջողվել է արձանագրել թերեւս կարեւորագույն մի ձեռքբերում՝ ապահովել կոռումպացված եւ միաժամանակ սնանկ իշխող համակարգի փոփոխություն անարյուն ճանապարհով, ապահովել այդ ճանապարհի հանդեպ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների չմիջամտելու կոնսենսուս:

Մյուս կողմից, ակնառու է, որ դրանով հանդերձ բազմավեկտոր դիմակայությունների ծավալումը շարունակվում է, ըստ այդմ մշտապես առկա է դրանցից բխող մի շարք հարաբերականորեն լոկալ հանգամանքների ճնշումը ռեգիոնալ ռազմա-քաղաքական կայունության վրա: Այդ կայունությունը հատկապես կարեւոր է Հայաստանի նոր իրավիճակի ամրացման եւ զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր գցելու համար, ըստ այդմ նոր իշխանության համար ներքին համակարգային ռեֆորմների կարեւորագույն հրամայականներին զուգահեռ՝ եւ օպերատիվ առումով դրանից էլ առաջ, խիստ կարեւոր է կայունության խնդրի ամենօրյա, անընդհատ սպասարկումը՝ թավշյա հեղափոխություն ձեռքբերումը ամրապնդելու համար:

Այստեղ շատ կարեւոր է դառնում ապրիլյան պատերազմի պարագան, դրա հանգամանքները ուսումնասիրելու խնդիրը, քանի որ ապրիլյան պատերազմը լոկ ռազմական գործողություն չէր, այլ ռազմա-քաղաքական չափազանց լայն գործընթացի մի մաս, որն էլ իր հերթին ուղեկցվում էր Հայաստանի ներքին կյանքում ուշագրավ դիմակայություններով: Դրանք իհարկե տեղավորվում էին նախկին իշխող համակարգի շրջանակում, սակայն հույժ կարեւոր է արձանագրել դրանց մեխանիկան եւ կապը արտաքին միջավայրում առկա շահերի եւ փոխհարաբերությունների տարբեր գործոնների հետ:

Այդ պատերազմի խորքային հիմքում գործնականում ընկած էր արցախյան առաջին պատերազմի արդյունքի վերանայման ռազմավարությունը: Դրա շահառուները, համենայն դեպս դատելով այդ տարիների վարքագծից՝ Ադրբեջանից բացի նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան էին: Արցախի պատերազմը խախտել է ռուս-թուրքական ստատուս-քվոն, որ մոտ հարյուր տարի առաջ հաստատվել է ռեգիոնում՝ հայկական կյանքերի ու շահերի հաշվին, Մոսկվայի հայտնի պայմանագրով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 33146 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Ուշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Տեսանյութ. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամենահետաքրքիր պահերը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է