Երևան
23 / Օգոստոս / 2019

Վարդան Ղալումյանը ապօրինի գործողություններ է կատարում իմ հողատարածքում. քաղաքացին ահազանգում է

Yelaket.am\Ելակետ լրատվական-ին բողոքով է դիմել Տավուշի մարզի Իջեւան համայնքի ավագանու անդամ Վալերի Մելիքբեկյանը:

Նրա փոխանցմամաբ` տեղի համայնքապետ Վարդան Ղալումյանն իրեն պատկանող՝ Անկախության 13/41 հասցեում գտնվող տարածքում, պուրակ է կառուցում:

Տուժողի խոսքով գործողությունները տեղի են ունենում ապօրինի ճանապարհով, որովհետև հողամասն իրեն է պատկանում և ինքն ունի սեփականության վկայական:


Թե ինչպես է իր սեփականության տակ գտնվող տարածքում շինարարական գործողություններ սկսվել և պուրակ կառուցվում, պրն. Մելիքբեկյանը պատմում է.

«Համայնքապետ Վարդան Ղալումյանը ավագանիների նիստ է հրավիրել և իմ հողատարծքում պուրակ կառուցելու նախագիծը դրել քննարկման:

Իջևանի համայնքի ավագանու որոշմամբ, կայացվել է որոշում, ըստ որի՝ տալ հավանություն՝ Գանինի զբոսայգին վերակառուցելու: Որոշումը խաբերությամբ է ընդունվել մի քանի պատճառներով.

1. Ես՝ որպես ավագանի, նույնպես պետք է մասնակից լինեի նիստին, բայց ինձ չէին հրավիրել:

2. Ներկա ավագանիներին սուտ ինֆորմացիա է տրամադրվել, թե հողատարածքը պատկանում է քաղաքպետարանին և սեփականատեր չունի:

3. Ոչ մի փասթաթղթում նշված է կոնկրետ հասցե. Անկախություն փ. 13 շենքի 41 բնակարանի փոխարեն գրված է Իջևանի քաղաքի Անկախության և Գանինի խաչվող մասում գտնող՝ երբեմնի որպես պուրակ ծառայող տարածք:

4. Կողմ քվեարկվածների դիմաց նշված է 8 թիվը, բայց ըստ այդ նույն փասթաթղթի՝
ութ ավագանիներից երկուսը չեն ստորագրել փասթաթուղը», -նշում է պրն. Մելիքբեկյանը:


«2016 թվականին համայնքապետարանը, Անկախության 13/41 հասցեում գտնով տարածքը համայնքին վերադարձնելու հայցով դիմել էր դատարան և Առաջին ատյանը բավարարել էր նրանց հայցը:

2017 թվականին, ես և Հովիկ Դադոյանը(ով այդ ժամանակ հանդիսանում էր վերոհիշյալ հողատարածքի 50% սեփականատեր, ումից էլ 2019-ի ապրիլին գնեցի ամբողջական հողամասը), ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկեցինք ՀՀ Վերաքննիչ դատարան, որը բավարարեց մեր հայցը:

Վերաքննիչ դատարանի որոշումը, Իջևանի քաղաքպետարանի կողմից բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ Դատարան՝ 2017 թվականի նոյեմբերի 8-ին: Վճռաբեկ դատարանը չի բավարարել հայցը:
Սույն թվականի ապրիլի 29-ին, ես ձեռք է բերեցի Անկախություն փ. 13 շենքի 41 բնակարանի սեփականության վկայականը»,- նշում է Վալերի Մելիքբեկյանը:

 

Վալերի Մելիքբեկյանի պնդմամբ, նման գործողությունների հիմքում անձնական փոխհարաբերություններն են համայնքապետի հետ, ով նախկինում իրենից փորձել է գնել տարածքը, սակայն պրն. Մելիքբեկյանը հրաժարվել է վաճառել:

Պրն. Մելիքբեկյանի պահանջն է, որպեսզի դադարեցվեն շինարաական աշխատանքերը իր հողտարածքում և փոխարենը թույլատվություն տրվի՝ տարածքին համապատասխան նախագծով այդտեղ որևէ բան կառուցելու և աշխատատեղեր բացելու:

դիտվել է 51623 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին