Երևան
19 / Հուլիս / 2019

Լուր եմ տալիս գալիք վտանգի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Էլիզա Առաքելյանը սոցցանցի իր էջում գրել է․

«4 տարի շարունակ ամեն օր, չեմ չափազանցնում, ամեն աստծո օր ու գիշեր այս հարթակում (և ոչ միայն) կռիվ եմ տվել ՀՀԿ-ի օրինազանցությունների, մեդիայի կատաստրոֆիկ իշխանամետության, անհատ հասարակական գործիչների` պաթոսի միջոցով մարդկանց աչքերը կապելու և անհատ քաղաքական գործիչների` կեղտը խալու տակ բրթելու դեմ: Բարձրաձայնել եմ յուրաքանչյուր արատավոր հասարակական երևույթ և իշխանական քարոզչամեքենայի ապազգային, հակահայրենական և հակապետական արարք` առանց նայելու, թե ովքեր են դրանց հեղինակները և թե ինչպես այդ ամենը կարող է վնասել իմ անձնական/սեփական կյանքին:

Զուգընթաց, ուժերիս համասեռ նպաստել եմ հեղափոխության ծնունդին` չդադարելով հավատալ դրա հնարավոր հաջողությանը, շարունակելով համոզել մյուսներին: Հիմա ուշադիր. այս ամենը այն ժամանակ, երբ շաաատ շատերը, այդ թվում նաև ներկայիս կոկորդ պատռողները, հանգիստ ու հարմար քնում էին իրենց անկողիններում և հոլիվուդյան ժպիտով լայնատարած ժպտում էին սերժի ձագերին` քաջ գիտակցելով, որ անում են դա սեփական գրպանին և կենսագրությանը (ռեզյումեին) չվնասելու համար:

Հիմա նորից ուշադիր. այս ամենի հետ մեկտեղ ես ՀԻՄԱ ԴԵՄ ԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ և ԻՄ ՔԱՅԼԸ ԴԱՇԻՆՔԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ: Դեմ եմ «վենդետաներին», դեմ եմ անցյալը փորելուն և մեղավոներին պատժի, ինչպես նաև, ատելալության արժանացնելուն: ԴԵՄ ԵՄ ԵՐԿԻՐՍ ՆՈՐ և ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐՒ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒՆ: Դեմ եմ ստախոս Փաշինյանին, ով շարունակ գոռում էր, որ վենդետաներ չեն լինելու, դեմ եմ բոլոր այն երկերեսանիներին, ովքեր Սերժի օրոք ժպտում էին այս մարդկանց, հիմա պահանջում են նրանց գլուխը սկուտեղի վրա: Սա շատ ավելի սարսափելի քաղաքականություն է, քան հհկ-ի և դրա հիմնադիրների քաղաքականությունն էր, որովհետև հակառակ կողմը մեր բնակչության զգալի մասն է ( շատ ավելի զգալի, քան հեղափոխության ալիքն էր, շատերն իրենց կամքից ակախ էին հայտվելայդ հորձանուտում` սինխրոնիզացվելով համակարգին ) և նա ձեռքերը ծալած չի նստելու:


Լուր եմ տալիս գալիք վտանգի մասին: Կոչ եմ անում այլևս ՉՍԱՏԱՐԵԼ և ամեն հնարավոր կերպով դեմ գնալ Փաշինյանին և Իմ Քայլը դաշինքին: Նորից ու նորից զգոնություն ցուցաբերելու կոչ եմ անում:
Խնդրում եմ հնրավորինս տարածել»:

դիտվել է 97899 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է