Երևան
24 / Հունիս / 2019

Ով կհայտարարի առաջինը. դավադրությու՞ն վարչապետի դեմ

Lragir.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կան ուժեր, որոնք պատրաստ են իրենց խմբային շահերի համար նպաստել դավադիր պատերազմի բռնկմանը եւ հնարավոր անհաջողության համար մեղադրելով իշխանությանը` հասնել դրա հեռացմանը, արժանացել է ամենատարբեր գնահատականների ու մեկնաբանությունների:

Դրա մի կողմում էլ կան այնպիսիք, որոնց հեղինակների կարծիքով՝ վարչապետը այդ հայտարարությամբ փորձում է իր վրայից հեռացնել հնարավոր պատերազմի եւ հնարավոր կորուստների պատասխանատվությունը, այն նախկին իշխանության ուժերի վրա դնելու համար:

Քաղաքականության մեջ սցենարներն ու վարկածները անշուշտ կարող են լինել բազմազան, առավել եւս, երբ դրանք առնչվում են հնարավոր պատերազմների: Իսկ պատերազմները գործնականում գրեթե մշտապես ծառայում են զանազան քաղաքական նպատակների եւ հարցերի լուծման, կամ այլ կերպ ասած՝ քաղաքականության կոշտ ու դաժան գործիքակազմից են:

Հայաստանի ներքաղաքական պատմության ընթացքում պատերազմի հանգամանքը մշտապես եղել է ներքին շահարկումների առարկա: Նախորդ իշխող համակարգը հանրությանը մշտապես ահաբեկել է, երբ բարձրացել է բողոքի որեւէ ալիք, թե այն կարող է հանգեցնել հակառակորդի ջրաղացին ջուր լցնելու եւ պատերազմի: Ընդ որում, գրեթե նույն փորձերը արվում էին նաեւ ապրիլյան թավշյա հեղափոխության ընթացքում, տեղեկատվական հարթությունում մատուցելով այդ բնույթի սպառնալից տեղեկություններ:

Հայաստանն ունի հակառակորդ, որը մշտապես պատրաստվում է պատերազմի: Հայաստանը մշտապես պետք է պատրաստվի այդ հակառակորդին դիմագրավելու, որպեսզի զսպած պահի պատերազմի վտանգը, ու այն, որ Հայաստանը պետք է նույնիսկ լինի մեկ քայլ առաջ եւ մեկ աստիճան ավելի պատրաստ, քան հակառակորդի ագրեսիայի հնարավոր աստիճանը, աներկբա է: Նույնպես անվիճարկելի է, որ այդ խնդիրներն ու անելիքները երբեք չպետք է ստորադասվեն ներքաղաքական որեւէ խնդրի կամ նպատակի, ընդհուպ ամենաբարի նպատակների, որովհետեւ երբեք բարի չեն լինում հակառակորդի նպատակները:

Այդ ամենով հանդերձ, ո՞րն է վարչապետ Փաշինյանի նպատակը, երբ նա հրապարակային ելույթում գործնականում բավական բաց տեքստով ահազանգում է, որ կան խմբեր, որոնք պատրաստ են հանուն խմբային շահի անել պատերազմ հրահրելու համար իրենց բաժին անհրաժեշտ քայլերը, առավել եւս, որ դրա համար կարող են գտնել շահառուներ, օրինակ ապրիլյան պատերազմում անհաջողության մատնված որոշ արտաքին շրջանակներում՝ Բաքվում, Մոսկվայում:

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 24707 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է