Երևան
23 / Հոկտեմբեր / 2019

Ինչո՞ւ է հեռանում Արամ Սիմոնյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Լուրն իսկապես անսպասելի էր, որովհետև տարուց ավելի իշխանությունները փորձում են ամեն գնով Արամ Սիմոնյանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից, բայց չէր հաջողվում։

Ոչ Պետական վերահսկողական ծառայության ստուգումները, ոչ քրեական գործ հարուցելու սպառնալիքները, ոչ Գիտական խորհրդի նիստով նրան հեռացնելու փորձերը և ոչ էլ Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրապարակային ցուցումը նրան չստիպեցին հրաժարական տալ։ Եվ կարծես թե կրքերն անորոշ ժամանակով հանդարտվել էին, ուրեմն ի՞նչն էր ներկայիս նրա այդ որոշման պատճառը։

168.am-ի տեղեկություններով՝ Արամ Սիմոնյանն այդ քայլին գնացել է ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները տապալելու վտանգը կանխելու համար։

Գաղտնիք չէ, որ իշխանությունների համար մեկ է, որ ԵՊՀ-ն ոչ մեկի հոր տունը չէ, այն ազգային արժեք է, ու նրա հիմնադրման հարյուրամյա տարելիցը նշելը պետք է մեծից փոքր բոլոր իշխանավորների պատվի հարցը լիներ, սակայն ոչ, եթե ռեկտորն Արամ Սիմոնյանն է, ուրեմն՝ թքած Համալսարանի հարյուրամյակի վրա։

Մեր աղբյուրները հայտնեցին, որ իր մտերիմների նեղ շրջապատում Արամ Սիմոնյանն ասել է, որ ամոթ է, Համալսարանի հիմնադրման տարեդարձը մեծ շուքով ու կառավարական մակարդակով պետք է նշվի, ու ինքը հենց դրա համար էլ հեռանում է։

դիտվել է 13455 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը