Երևան
18 / Հունիս / 2019

Վալերիյ Օսիպյանը պատժել է իր եղբորորդուն

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պատժել է իր եղբորորդուն՝ Սեդրակ Օսիպյանին, որը 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով ներգրավված է՝ որպես մեղադրյալ։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում Վ.Օսիպյանը հայտարարեց, որ ինքն իր եղբորորդու հետ չի շփվում, քանի դեռ նա չի ապացուցել իր անմեղությունը, քանի որ արդեն 5 տարի է, և առաջին օրվանից ինքն իրեն վստահեցրել է, որ ինքը չէ, և ինքն ունի բավարար ապացույցներ, որ կարող է իր անմեղությունն ապացուցել։


«Վստահեցնում եմ՝ որպես ոստիկանապետ, բարձրաստիճան սպա, ես այս գործին չեմ խառնվում, առնչություն չունեմ։ Սա՝ իրեն պատիժ, մինչև ինքը չապացուցի իր անմեղությունը»,- ասաց Օսիպյանը՝ վստահություն հայտնելով, որ Սեդրակ Օսիպյանը կապացուցի իր անմեղությունը, նա ձայնագրություն ունի։


Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 17543 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Աշխարհահռչակ երգիչը երգել է Հենրիխի ու Բեթթիի հարսանիքին (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3