Երևան
16 / Սեպտեմբեր / 2019

Երանոսյանի փոխարեն՝ Փաշինյանի համադասարանցին

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր Լյովա Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Վահե Ղազարյանը, նախքան այս պաշտոնում նշանակվելը, Տավուշի մարզային վարչության պետն էր:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է: Փաստացի, վարչապետը շարունակում է վերադիրքավորումներն ու պատասխանատու մի շարք պաշտոններ իր մտերիմներով համալրումը, ինչպես խոսում են կուլիսներում, ամեն կերպ ապահովագրվելով հնարավոր ցանկացած անցանկալի իրադարձություններից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 12255 անգամ

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա