Երևան
19 / Հունիս / 2019

Ադրբեջանի պաշտպանության նախարարը փախել է. բացահայտում

Lragir.am-ը գրում է․Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը առաջնագիծ իր այցերից մեկի ընթացքոմ հայտնվել է հայկական ուժերի վերահսկողության տակ եւ փախել այնտեղից:


Թե երբ է տեղի ունեցել դեպքն ու ինչ հանգամանքներում, Արմեն Գրիգորյանը չի ներկայացրել մանրամասներ: Դրանք կլինե՞ն, թե՞ ոչ: Օրինակ տեսանյութերի տեսքով:

Համենայն դեպս, Երեւանից հնչում է բավական բազմիմաստ արտահայտություն: Արմեն Գրիգորյանը դա արել է լրագրողների հարցին ի պատասխան, որ Ադրբեջանը մեկնարկած խոշոր զորավարժության շրջանակում հայտարարում է ընդհուպ Շուշիի հանդեպ հավակնության մասին: Ադրբեջանն իրականացնում է վերջին ամիսների արդեն երրորդ խոշոր վարժանքը:


Դրա՞նց շրջանակում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնվել հայկական ուժերի վերահսկողության տակ: Արդյոք խոսքը վերաբերում է օրեր առաջ որոշակի լարվածությանը, երբ ադրբեջանական կրակոցներից վիրավորվել էր հայ զինծառայող: Այդ լարվածության առիթով Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ օպերատիվ կապի միջոցով եղել է հաղորդակցություն Բաքվի հետ, եւ փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվել, որը բերել է լարվածության: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակը պարզելու ընթացքում եղել են փոխադարձ մեղադրանքներ:

Արդյոք սադրանքը թույլ է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որից հետո հայկական զինուժը արել է գործողությունը, որը վախեցրել է Զաքիր Հասանովին:

Ընդհանրապես ինչ է նշանակում «հայկայկան ուժերի վերահսկողության տակ»: Դա նշանակում է հայտնվել չեզո՞ք տարածքում, հայկակա՞ն տարածքում, թե՞ ադրբեջանական դիրքերում այնպես, երբ Հասանովի կյանքն ու անվտանգությունն այլեւս ամբողջապես հայկական ձեռքում է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի՞ տիրապետել, թե ուր է գնում եւ ինչ գոտում է հայտնվում: Թե՞ գնացել է գիտակցված, հենց սադրանքի նպատակով: Իսկ գուցե սադրանք է եղել թե Հասանովի, թե հայկակա՞ն կողմի նկատմամբ, ակնկալիքով, որ Ադրբեջանի նախարարը կտուժի հայկական կողմի որեւէ գործողությունից, ինչը կդառնա էսկալացիայի կատալիզատոր:

Արդյոք այդ իրողությունը որեւէ կապ ունի վարչապետ Փաշինյանի մայիսի 20-ին հնչեցրած հայտնի հայտարարության հետ՝ «դավադիր պատերազմի» վտանգի մասին:

ԱԽ քարտուղարը պարզապես խոսքի ընթացքու՞մ բացահայտեց Հասանովի փախուստի պատմությունը, թե՞ օգտագործեց առիթը՝ պատմության պլանավորած հրապարակայնացման համար: Եվ արդյոք դրանում որեւէ նշանակություն ուներ այն, որ Երեւանը դա անում է ԱԽ քարտուղարի ԱՄՆ այցից վերադարձից հետո:

դիտվել է 42422 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Բոլորի ելույթները լսելով, շատ հուզվեցի. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Խարկովում 6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից