Երևան
15 / Հուլիս / 2019

Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն

armdaily.am-ը գրում է․ Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Սիրունյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։

Որպես պատճառաբանություն Սիրունյանը ներկայացրել է այն, որ քրեական գործով վարույթը դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ օրենքը, որը կիրառվում է, հակասում է ՀՀ սահմանադրությանը, իսկ Գրիգորյանը անցել է իր լիազորությունների սահմանը ու դիմել է ՍԴ-ից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով, որի իրավունքը չուներ, բացի դա Գրիգորյանի խնդրանքը չի բխում նաև ՍԴ-ի լիազորություններից։ Դատավորը նաև խախտել է միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը։

Սիրունյանը հաղորդման մեջ նշել է նաև, որ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Գրիգորյանի անձնական դրդումների վրա, իսկ դատողություններ ու կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կայացրել էր որոշում Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին։ Իսկ ավելի վաղ նա կալանքից ազատել էր 2-րդ նախագահին։

դիտվել է 8748 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Տեսանյութ․ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է