Երևան
16 / Հուլիս / 2019

Քոչարյանի լռությունը. Հոգնածություն եւ ունայնություն

Lragir.am-ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ գործը կասեցնելու ու Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումներից անցել է մի քանի օր: Դրանից հետո Քոչարյանը չի երեւացել հանրությանը եւ չի մեկնաբանել տեղի ունեցածը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դավադրության մասին:

Լրատվամիջոցներում եւ սոցցանցերում քննարկվում է Քոչարյանի քաղաքական վերադարձի հավանականությունը, որը, իբր, իր շուրջ է մոբիլիզացնում ներկայիս իշխանություններից դժգոհներից, որ տապալի հեղափոխական կառավարությունը: Դրա համար, ինչպես խոսում են, նա անգամ չի խորշի Արցախում պատերազմ սադրելուց:

Արդարացվա՞ծ է այս տագնապը, կարո՞ղ է Քոչարյանը կամ էլ ինչ-որ մեկը իշխանության համար խնդիրներ ստեղծել, որը գրեթե 100 տոկոսանոց ժողովրդական վստահություն ունի: Այդ տագնապը պայմանավորվա՞ծ է վախերով, երբեմն՝ անձնական վախերով, թե այս ամենում հաշվարկ կա՝ օգտագործել Քոչարյանի գործոնը որպես խրտվիլակ քաղաքական նպատակներում:

Հրապարակ թերթը հաղորդում է Իմ քայլը խմբակցության երեք ժամ տեւած նիստի մասին, որում քննարկվել է Քոչարյանի ազատ արձակման հարցը: Թերթը հայտնում է, որ հիմնականում էմոցիոնալ ելույթներ են հնչել, անգամ նշելով, որ Քոչարյանը չարիք է եւ նրանից պետք է ազատվել: Էդգար Առաքելյանն ասել է, որ Քոչարյանին պետք է չնկատել ու բոյկոտել, Արման Եղոյանն առաջարկել է «անցնել նրա վրայով»: Միքայել Զոլյանն էլ իրեն բնորոշ խորաթափանցությամբ հարցրել է՝ «դուք ասում եք նա կվերադառա, կարո՞ղ եք ասել՝ ուր»:

Իրոք, ինչու իշխանական կուսակցությունը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, ձեւավորել է կառավարությունը, վերահսկում է ուժային ու մյուս մարմինները, չի թաքցնում վախերը Քոչարյանի քաղաքական վերադարձից: Չէ՞ որ եթե իրոք դավադրություն է նախապատրաստվում, իշխող կուսակցությունն ունի բոլոր պետական լծակները հանրության պաշտպանության համար: Կարելի՞ է պնդել, որ իշխող կուսակցությունում կան մարդիկ, որոնք վախ են տարածում եւ մարդիկ, որոնք փորձում են դիմակայել նրանց:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կուսակցությունում չկան թեւեր, եւ եթե հայտնվեն, ինքը կկտրի: Բայց այն, որ կուսակցությունում կան տարբեր խմբավորումներ, տարօրինակ բան չկա՝ դա բնական գործընթաց է, եւ խմբերի միջեւ տարբերությունները նույնպես բնական են:

Իշխանությունում թաքնված առճակատում կա, օրինակ, Անդրանիկ Քոչարյանի եւ Դավիթ Տոնոյանի միջեւ: Կա դիմակայության գիծ քաղաքացիական սեկտորից իշխանության եկածների ու Արթուր Վանեցյանի միջեւ: Դա ընդգծվել է հատկապես Դավիթ Սանասարյանի գործի ժամանակ: Իշխանական պատգամավորների մի մասը բացահայտ հանդես են գալիս արդարադատության նախարարի դեմ:

Հավանաբար, այլ բաժանարար գծեր էլ կան, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հարցով, որը երկար տարիներ քաղաքականությունում է ոչ թե սուբյեկտի, այլ օբյեկտի կարգավիճակում: Նրա միջոցով Արցախում 1992 թվականին դաշնակցականների իշխանությանը զուգահեռ պետական կառույց ստեղծվեց, որի միջոցով Երեւանը շփվում էր Ստեփանակերտի հետ: Հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա միջոցով չեզոքացրեց Հայաստանում իր մրցակիցներին եւ իր վրայից գցեց ղարաբաղյան խնդրի բեռը: Վերջին տասնամյակում Մոսկվան նույնպես ակտիվ օգտագործում էր Քոչարյանի գործոնը՝ հասնելով համաձայնությունների, որոնք հակասում էին Հայաստանի ինքնիշխանությանը:

Ով չի ալարում, օգտագործում է Քոչարյանի գործոնը: Միգուցե այդ պատճառով է նա լռում՝ հոգնածությունից եւ ունայնությունից:

դիտվել է 8273 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է