Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Գագիկ Հարությունյանը բացատրել է՝ ինչու է հրաժարականի դիմում ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Գագիկ Հարությունյանը դիմել է բարձրագույն խորհրդի անդամներին.

«Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առթիվ մայիսի 20–ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում։


ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 86–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետի և 87 հոդվածի 1–ին մասի 2–րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019թ. մայիսի 21–ից համարեք դադարած։

Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճ անկախ դատական իշխանության կայացման գործում։ Հայաստանի , Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակված ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ ։ Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միաջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի ։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

Հարգանքով՝ Գագիկ Հարությունյան»,–ասված է Գագիկ Հարությունյանի դիմումում։

Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

դիտվել է 19835 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը