Երևան
25 / Հունիս / 2019

Մահացել է Ռուբեն Ղևոնդյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը: Ռուբեն Ղևոնդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ի, ժամը 18:00-ին, վերջին հրաժեշտը՝ մայիսի 25-ին, ժամը 14:00-ին /հասցե՝ Թումանյան 32, բնակարան 7/:

Ռուբեն Ղևոնդյանը 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն տարում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ստեղծագործություններից են՝ «Ձուլողներ», «Հեռանկար», «Աստրոֆիզիկներ», «Էքսպերիմենտ», «Թռիչք», «Նուռ», «Աղջկա դիմանկար» և այլն: Կատարել է մի շարք բեմադրությունների ձևավորումներ (Գ. Չալիկյանի «Մենք, նրանք և ուրիշները»): Հեղինակել է Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի նկարազարդումը: Վաստակաշատ նկարիչը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ընթերցասրահի որմնանկարների /մատիտանկար/ հեղինակն է, հեքիաթների հերոսների կերպարներով նկարազարդել և ձևավորել է նաև գրադարանի հեքիաթի սրահն ու ձայնադարանը:

2011 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:

դիտվել է 8083 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է