Երևան
18 / Հունիս / 2019

Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը. Շարմազանովը հայտարարություն է տարածել

Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երեկ համացանցում աչքովս մի քանի գրառումներ ընկան հետեւյալ բովանդակությամբ. Փաշինյանը շատ վատ է կառավարում, բայց Շարմազանովի խիստ քննադատությունը ամրացնում է նրա դիրքերը: Կարճ ասած՝ Նիկոլը պետք է հեռանա, բայց Շարմազանովը թող չխոսի:

Խոսքս ուղղում եմ համապատասխան ֆեյքերին ու նրանց տաքուկ անկյուններում պախկված տերերին: Եթե Շարմազանովը քննադատելու իրավունք չունի, բա ո՞վ ունի, դո՞ւք, այ վախկոտներ, որ ծպտուն չէիք հանում, երբ հեղափոխական իշխանությունը վիրտուալ եւ իրական պատերազմ էր հայտարարել իր այլախոհներին:


Թե՞ ձեր տերերը, որոնք աբիժնիկի նման սպասում են, թե երկու կողմերն էլ պայքարում կմաշվեն, եւ իրենք «մաքուր ձեռքերով» հանկարծ կհայտնվեն քաղաքական ասպարեզում ու կպատմեն, թե ինչքան լավն են իրենք: Բոլորիդ իրական քաշն ու կշիռը շատ լավ գիտենք: Չի ստացվի ավելին երեւալ, որքան էլ բարձրագոչ «դասեր տաք»:

Մյուս կողմից էլ վերջին շրջանում իմ բացահայտ քննադատությունը Փաշինյանի ռեժիմին ակտիվացրել է նիկոլական ֆեյքերին ու նրա համացանցային զինվորիկներին, որոնք կոմպի հետեւում թաքնված կատու են ճղում՝ փորձելով ինձ լռեցնել:


Ուրեմն հիմա ինձ լսեք, ես միշտ իմ կարծիքը բացահայտ հնչեցրել եւ հնչեցնելու եմ, անկախ նրանից՝ ում դուրն է գալիս, կամ՝ ոչ: Բացահայտ պայքարել ու պայքարելու եմ իմ արժեքների ու գաղափարների համար, որի հիմքում ընկած է ազգային եւ քրիստոնեական Հայաստանի տեսլականը: Ականջներիդ օղ արեք՝ որեւէ մեկը չի կարող ինձ լռեցնել:

Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը:

դիտվել է 80462 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Աշխարհահռչակ երգիչը երգել է Հենրիխի ու Բեթթիի հարսանիքին (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3