Երևան
12 / Նոյեմբեր / 2019

Նոր առաջարկ Ռոբերտ Քոչարյանին. ինչ է ակնարկում Ռուսաստանը

Lragir.am-ը գրում է․ Տեղեկություն է տարածվել, որ Սիստեմա ընկերությունը դարձյալ առաջարկել է տնօրենների խորհրդի կազմ ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այդ մասին հայտնել է երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը:

Ռոբերտ Քոչարյանը ռուսական Սիստեմա բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում է 2009 թվականից:

Ռոբերտ Քոչարյանն այդ աշխատանքին է անցել նախագահի պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց: Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանն անկասկած պահպանում էր իր քաղաքական դերակատարությունն ու ներգրավվածությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում, անգամ արտաքին ընդգրկումով՝ նա հետնախագահական շրջանում այց էր կատարել նաեւ Իրան եւ հանդիպել այդ երկրի նախագահի հետ, անելով մի քանի ուշագրավ հայտարարություն, այդ թվում այն, որ անցանկալի է այլ ուժերի ներկայությունը ռեգիոնում:

Սակայն երկրորդ նախագահը պաշտոնաթողությունից հետո հրաժարվում էր որեւէ քաղաքական կարգավիճակից կամ քաղաքական որեւէ ֆորմատի, նախաձեռնության համար հրապարակային պատասխանատվությունից, լինելով քաղաքական դե ֆակտո դերակատար: Իսկ քաղաքականություն վերադարձի մասին հարցերին նա պատասխանում էր, որ դա կախված է հանգամանքներից: Դրանք այդպես էլ չդասավորվեցին այնպես, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար: Ավելին, 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ նա հայտարարեց, թե չի ուզում գործ ունենալ կեղծ խաղի հետ:

Այդ համատեքստում, ռուսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ լինելը ֆորմալ տեսանկյունից չէր առաջացնում դիսոնանս: Իհարկե, այլ ասպեկտ է, թե որքանով է պետական, երբ մի պետության նախկին նախագահը պաշտոնը թողնելուց հետո աշխատանքի է անցնում այլ պետության մասնավոր կորպորացիայում: Բայց դա այլ խոսակցության նյութ է, իսկ զուտ քաղաքական տեսանկյունից Սիստեմայի տնօրենների խորհրդի կազմում լինելը երկրորդ նախագահի պարագայում այսպես ասած «թղթերով ամեն ինչ կարգին» տարբերակն էր: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությամբ ֆորմալ չէր զբաղվում եւ զբաղեցնում էր Ռուսաստանի խոշոր ընկերություններից մեկի տնօրենների խորհրդի անդամի պաշտոն:

Մինչդեռ, իրավիճակը բոլորովին այլ է այժմ, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «համարեք վերադարձել եմ քաղաքականություն»: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարտիմեկյան գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Սակայն, դրանից բացի, Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքը ներկայացնելուց անմիջապես հետո Երկիր Մեդիային ասել էր, որ իրեն հետապնդում են, քանի որ վախենում են քաղաքական ակտիվությունից: Այսինքն, նա ակնարկել էր, որ ունեցել է քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն անկախ մարտիմեկյան գործով մեղադրանքից:

Համենայն դեպս, ժամանակի ընթացքում երկրորդ նախագահն ավելի ու ավելի հստակ է հայտարարել, որ քաղաքականության մեջ է, ունի հավակնություններ, ծրագրեր: Իսկ Ռոյթերզ ընկերությանն էլ հայտարարել էր, որ կստեղծվի հզոր քաղաքական միավորում, որը մարտահրավեր կնետի իշխանությանը, եւ ինքն էլ կմիանա այդ ուժին: Քոչարյանը չէր ասել, թե ինչ կարգավիճակով, սակայն տվյալ պարագայում դա արդեն թերեւս կարեւոր չէ՝ նա իրեն բաց տեքստով դրել է քաղաքականության մեջ: Եվ ահա այդ պայմաններում արդեն հարց է առաջանում, թե որքանո՞վ է համադրելի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը Ռուսաստանում տնտեսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ լինելու հետ:

Ռոբերտ Քոչարյանն այս անգամ կհրաժարվի՞ Սիստեմայի առաջարկից, թե՞ շարունակելով լինել ընկերության տնօրենների խորհրդի անդամ, կզբաղվի Հայաստանում հրապարակային քաղաքականությամբ: Թե՞ Ռուսաստանից նրան առաջարկում են թողնել քաղաքականությունը, համարելով անհեռանկար:

դիտվել է 73856 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)