Երևան
24 / Հունիս / 2019

Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետեւանքով 5 վիրավորներից մեկը մահացել է. վարորդներից մեկը զինվորական է

Երեկ՝ մայիսի 24-ին, հիվանդանոցում մահացել է 66-ամյա Սերժիկ Արզումանյանը, ով Արարատի բժշկականկենտրոն էր տեղափոխվել մայիսի 23-ին Արարատ քաղաքի Երկաթուղային եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանությունը պարզել է վարորդների եւ վիրավորների ինքնությունը. «Mercedes»-ը վարել է 23-ամյա Թադեւոս Ն.-ն, իսկ Hyundai Azera-ն վարել է ՌԴ քաղաքացի 46-ամյա Ջամալուդին Մութաեւը։ Վթարի հետեւանքով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել վարորդները, Թադեւոս Ն.-ի ուղեւոր 19-ամյա Աննա Բ.-ն, Ջ. Մութաեւի ուղեւորներ Սերժիկ Արզումանյանը եւ 64-ամյա Գարիկ Ա.-ն։


Աղբյուրի տեղեկություններով, վարորդ Թադեւոս Ն.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արարատ քաղաքի Երկաթուղայիններ եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes E 320 մակնիշի FL 138 համարանիշի եւ Hyundai Azera մակնիշի 36 DR 661 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։

դիտվել է 20768 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է