Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Վարձը չվճարելու պատճառով ուսանողին չեն թողել պաշտպանել թեզը. Գեղամ Ասատրյան

Վարձը չվճարելու պատճառով ուսանողին չեն թողել պաշտպանել թեզը: Այս մասին գրում է Պատմաբան, սփյուռքագետ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում։ 

Այսօր մի տեղ (կարևոր չէ՝ որտեղ, զուտ ԵՊՀ) մագիստրոսական թեզերի պաշտպանություն էի լսում: Հերթական ուսանողի անունը կարդալուց հետո պարզվեց, որ ուսանողին վարձը չվճարելու պատճառով չեն թողել պաշտպանել թեզը: Ու գիտեք՝ խնդիրը որն է: Մենք հանդուրժում ենք, որ վեց տարի համալսարանում սովորած ուսանողը ժամ ու կես չի կարողանում ասել իր հետազոտության եզրակացությունները, բայց վարձը չտալու պատճառով չենք թողնում քննության: Մենք հանդուրժում ենք այն աշխատանքները, որոնք 101 % համոզված ենք՝ kursayin.am-ի գրածն են, բայց չենք հանդուրժում գումար չվճարած ուսանողին: Մենք հանդուրժում ենք այն ուսանողների դեմքերըը, որոնց առավելագույն բառապաշարը «մաշինա, հորս արև, հոպար մաշնես կլնի ստայանկա թողեմ»-ներն են, բայց գրել տված աշխատանքում այդ նույն ուսանողը «օգտագործել է» քավ լիցի, այդուհանդերձ, ինչևէ և նմանատիպ բառեր: Ի վերջո, մենք մեզ անմեղսունակի տեղ դրած հանդուրժում ենք 60 էջ տարբեր գրքերից copy past արած աշխատանքները, բայց 30 էջ ինքնուրույն գրած աշխատանքները որակում ենք պահանջներին չհամապատասխանող, որովհետև քիչ է էջերի քանակը:

Ու ամենաողբերգականն այն է, որ մինչև ես գրում եմ սա, մի ինչ-որ հեռավոր կետում մի ուսանող կամ դասախոս կամ ադմինիստրատիվ աշխատող կամ, կամ... կնեղանա՝ մտածելով՝ հը, Գեղամը հաստատ մեզ նկատի ուներ: Չէ, ընկերներ, խնդիրը համակարգային է, համակարգի մասին էր գրածս...

դիտվել է 12772 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա