Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Երևանի բնակիչը դանակահարել է սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի բնակիչը մեղադրվում է իր իսկ սանիկին դանակահարելու եւ ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ։

Նախնական քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2019թ․ մարտի 24-ին. տղամարդն իրեն պատկանող ավտոմեքենայով սանիկի՝ Լ.Եղիազարյանի հետ ուղեւորվել է՝ Հրազդանի կիրճով Հալաբյան փողոցի ուղղությամբ, որի ընթացքում վիճաբանությունը առաջացել պարտքը չմարելու հարցի շուրջ։ Սանիկը պարզվում է քավորի երաշխավորությամբ այլ անձից վերցրել է 20,000 ԱՄՆ դոլար պարտք, որը ժամանակին չի մարել։ Ձգձգելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում՝ քավորը ավտոմեքենայից վերցրել է դանակը եւ հարվածներ հասցրել սանիկի մարմնի տարբեր մասերին։


Քավորին մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

դիտվել է 24720 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա