Երևան
18 / Օգոստոս / 2019

Հայկ Սարգսյանը «դեբոշ» Է սարքել՝ Երևան-Մոսկվա ինքնաթիռում

Hraparak.am-ը գրել է․ Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում արդեն հասցրել են կնքել «նյու Շմայս» անունով, հինգշաբթի օրը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում…

Չվերթը եղել է երեկոյան ժամի, որն իրականացրել է «Աէրոֆլոտ» ընկերությունը…

 Պատգամավորն ինքնաթիռում նստած է եղել էկոնոմ-դասի հենց առաջին շարքում՝ բիզնես-դասի անմիջապես հետևում 

Իսկ բիզնես-դասում նստած է եղել Սյունիքի նախկին մարզպետ, Para TV-ի սեփականատեր Վահե Հակոբյանը, որին ուղեկցել է մի տղամարդ՝ հավանաբար Հակոբյանի ընկերներից…

Ըստ ականատեսների, երբ օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայում, Հայկ Սարգսյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել օդանավի ուղևորների նկատմամբ՝ փորձելով նրանց հրմշտելով շրջանցել հերթն ու առաջինն իջնել օդանավից…

Արդյունքում վիճաբանություն է առաջացել պատգամավորի և օդանավի որոշ ուղևորների միջև, որոնց թվում են եղել նաև Վահե Հակոբյանն ու նրան ուղեկցող տղամարդը…

Վեճը ծագել է այն բանից հետո, երբ վերջիններս դիտողություն են արել պատգամավորին, թե ինչու է նա փորձում հերթը խախտելով ու մյուսներին շրջանցելով՝ առաջինը դուրս գալ օդանավից…

Հայկ Սարգսյանին, սակայն, դուր չի եկել, որ իրեն դիտողություն են արել իր ոչ քաղաքավարի պահվածքի համար…

Սկսվել է վիճաբանություն ուղևորների, այդ թվում՝ Վահե Հակոբյանի ու, առավելապես, նրան ուղեկցող տղամարդու և «Իմ քայլի» պատգամավորի միջև…

Բանը հասել է իրար «արա»-ով դիմելուն, թե «հետս «արա»-ով չխոսաս» և այլն: Այս ամենը մեզ պատմեց Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը, որը սյունեցի է և ճանաչել է իրենց նախկին մարզպետին ու նրա և մյուսների հետ վիճաբանող Հայկ Սարգսյանին…

Մեր զրուցակցի պատմելով՝ օդանավի ուղևորները զայրացած էին «ախռանիկ-պատգամավորի» պահվածքից, իսկ որոշներն էլ դժգոհել են, թե՝ «բա որ տեսնեիք իրեն ոնց էր պահում «բիզնես-լաունջում» աղջիկների հետ»…

 

Մենք փորձեցինք կապ հաստատել Հայկ Սարգսյանի հետ, բայց չհաջողվեց…

դիտվել է 38127 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին