Երևան
18 / Հունիս / 2019

Սպանության նախաձեռնողն անձամբ՝ Վանո Սիրադեղյանն էր

«Փաստինֆո»-ն գրում է․1993թ. դեկտեմբերին, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական Միջազգային Ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը։ Վերջինիս սպանությունը ձախողվեց, որն արժեցավ երկու երիտասարդի մահ. Վանո Սիրադեղյանը չներեց Ջիլավյանի սպանության ձախողումը եւ հանձնարարեց սպանել այն երիտասարդներին, ում վստահվել էր Ջիլավյանի սպանությունը՝ հետքերը թաքցնելու համար։ «Փաստինֆո»-ն ներկայացնում է նորանկախ Հայաստանի արյունոտ հերթական էջի մանրամասները՝ ըստ հերթականության։

Ձևավորվել էր հանցավոր խումբ՝ Ջիլավյանի սպանությունն իրագործելու համար

1993թ.-ի վերջերին ՆԳ Ներքին նախարար Վանո Սիրադեղյանը անձնական շահագրգռությունից ելնելով, ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին և նրա տեղակալ Արծրուն Մարգարյանին հանձնարարում է կազմակերպել ու Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական Միջազգային Անսամբլեայի նախագահ, ՌԴ քաղաքացի Սերժ Ջիլավյանի սպանությունը:

Վերադասից առաջադրանքը ստանալով, վերջիններս ձեռնարկում են սպանությունն իրագործելու միջոցառումը:

Վանո Սիրադեղյանի հետ համաձայնեցված՝ Վահան Հարությունյանը և Արծրուն Մարգարյանը ստացած հանձնարարությանը ներգրավում են ՀՀ ՆԳՆ ՄՀՆՋ-ի աշխատակից Նորայր Թադևոսյանին, նրա հարևան Կարեն Ռաֆայելյանին և վերջինիս ընկեր՝ Արթուր Հովհաննիսյանին, ով հայնի է «Կյաժ» մականվամբ:

Բանդայի անդամներին խոստացել էին փող, բնակարաններ, արտոնություններ

Նրանք 1993 թ. նոյեմբերի վերջերին Մոսկվայից գալով Երևան՝ Նորայր Թադևոսյանի միջոցով հանդիպումներ են ունենում Վահան Հարությունյանի և Արծրուն Մարգարյանի հետ, որի ժամանակ որոշակի դրամական վարձատրության, բնակարաններ ու այլ արտոնություններ հատկացնելու և իրենց անձնական անվտանգությունը երաշխավորելու պայմանով պատրաստակամություն են հայտնում Մոսկվայում Սերժ Ջիլվայանի սպանությունն իրականացնելու վերաբերյալ:

Ուշագրավ է, որ Կարեն Ռաֆայելյանին առաջարկվում է սպայական կոչում և համապատասխան աշխատանք ՀՀ ՆԳՆ համակարգում, իսկ Արթուր Հովհաննիսյանին, որն այդ ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ և նրա նկատմամբ կար կալանավորելու սանկցիա, տրվում է է քրեական հետապնդումից խուսափելու երաշխիքներ:

Բացի այդ, Արթուր Հովհաննիսյանի առաջարկությամբ՝ նույն սպանության իրագործմանը ներգրավվում են նաև Արթուր Հովհաննիսյանի՝ Մոսկվայում բնակվող ընկերներ՝ Հայկ Միքայելյանը և Համլետ Կարապետյանը:

Սպանության նախապատրաստության սկզբնական արդյունքները զեկուցվում են Վանո Սիրադեղյանին, ով հանձնարարում է շարունակել միջոցառումը՝ Արթուր Հովհաննիսյանին և մյուսներին գործելու ազատություն տալով և ապահովելով նրանց՝ Մոսկվա մեկնելու ու սպանության նպատակով համապատասխան գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները և փաստաթղթերը:

Ըստ գործի նյութերի՝Վանո Սիրադեղյանն իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հանել ու Արծրուն Մարգարյանին է տվել ՊԲ տեսակի Կ 068 Լ համարի խլացուցիչով ատրճանակը՝ որպես սպանության գործիք:

Արդեն 1993թ. նոյեմբերի վերջին օրերին Արթուր Հովհաննիսյանն ու Կարեն Ռաֆաեյելյանը ֆինանսավորվում և ուղարկվում են Մոսկվա, որպեսզի տեղում իրականացնեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Իսկ մոտավորապես 5 օր անց, սպանությունն իրագործելու համար՝ նրանց է միանում Նորայր Թադևոսյանը՝ իր հետ Մոսկվա տանելով Վանո Սիրադեղյանի տրամադրած խլացուցիչով ու իր հաշվեցուցակային Մակարով տեսակի ատրճանակները, ինչպես նաև՝ դրանցից կրակ արձակելու համար նախատեսված փամփուշտներ և ընթացիկ ծախսերի գումար:

Հանցավոր խմբի անդամները Մոսկվայում բնակվում են Կարեն Ռաֆայելյանի բնակարանում, որտեղ էլ պահում են խլացուցիչով ատրճանակը:

Վերջիններս համատեղ քննարկումների ընթացքում մշակում են սպանությունն իրագործելու հնարավոր տարբերակներ: Տարբերկաներից մեկի համաձայն, նախատեսված է եղել, որ Արթուր Հովհաննիսյանի միջոցով Սերժ Ջիլավյանի նստավայր մուտք գործելով՝ Նորայր Թադևոսյանն սպանելու է նրան, որից հետո նրանք պետք է աննկատ դուրս գան շենքից և հեռանան՝ դրսում իրենց սպասող ավտոմեքենայով: Իսկ այդ ընթացքում Կարեն Ռաֆայելյանը պետք է գտնվեր իր բնակարանում՝ ստանձնելով կապավորի դերը՝ միջոցառման ձախողման կամ այլ բարդություններ առաջանալու դեպքում՝ Նորայր Թադևոսյանի տված հեռախոսահամարով Երևան զանգահարելու համար:

Սակայն հանցգործության իրագործումը դժվարացել ու ձգձգվել է Նորայր Թադևոսյանի և մյուսների կամքից անկախ պատճառներով, նաև՝ Սերժ Ջիլվայանի անձնական անվտանգությունն ապահովված լինելու հետևանքով:

Հանցագործության նախապատրաստական փուլում դեռ Նորայր Թադևոսյանի և մյուսների հանցավոր մտադրության մասին Սերժ Ջիլավյանը տեղեկատվություն է ստանում՝ հատուկ այդ նպատակով Երևանից Մոսկվա ժամանած ՝ Վահրամ Քամալյանի /մականունը՝ Ճուտ/ միջոցով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 64140 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3