Երևան
25 / Հունվար / 2020

Քոչարյանը կհեռանա Պուտինի հետ

Lragir.am-ը գրել է․ Կալանքից ազատ արձակվելուց հետո ռուսական Սիստեմա ընկերությունն առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին կրկին ընդգրկել տնօրենների խորհրդի կազմում: Այս ընկերությունը կապի խոշորագույն օպերատորն է Ռուսաստանում, սակայն նրա գործունեության շրջանակը ներառում է տնտեսության նաեւ այլ ոլորտներ:

Քոչարյանի գործի ողջ ընթացքում Ռուսաստանը պաշտոնական եւ այլ մակարդակներով պարբերաբար հայտնում էր իր դժգոհությունը, եւ շատերը նաեւ դրանով են պայմանավորում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները: Սա իհարկե քիչ ինչ չափազանցված գնահատական է, քանի որ այդ խնդիրները միշտ էլ եղել են, եւ դրանք կամ չեն լուծվել ու կուտակվել են, կամ էլ լուծվել են միակողմանիորեն: Ռուսաստանը միշտ է «դժգոհ» Հայաստանից, եւ ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը, պատճառ միշտ էլ կգտնվի: Այս անգամ պատճառը կարող է լինել նաեւ Քոչարյանը:


Իսկ ումի՞ց չի դժգոհ Ռուսաստանը: Դա գալիս է այդ երկրի կառավարող վերնախավերի հավակնություններից ու հոգեկերտվածքից, ռուսաստանցի ժողովրդի աշխարհընկալումից: Ռուսաստանը դժգոհ է նույնիսկ Թուրքիայից, որի առջեւ լայնորեն բացել է իր դռներն ու պատուհանները, ներելով իր օդանավի, դեսպանի սպանությունները:

Քոչարյանի պարագայում կա իհարկե մեկ այլ գործոն՝ անձնականը: Եվ խնդիրը միայն Քոչարյանի ու Պուտինի միջեւ քիմիան չէ, որի մասին իր հարցազրույցներից մեկում ասել էր Քոչարյանը: Ռուս քաղաքագետներից մեկն ասում է, որ ժամանակին Պուտինը պատրաստվում էր հեռանալ իշխանությունից, սակայն տեսնելով Քադդաֆիի հետ հաշվեհարդարի կադրերը, մտքափոխվել էր: Չի բացառվում, որ նա ծանր է տանում նման ցանկացած նախադեպ, այդ թվում Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 47712 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից