Երևան
19 / Հուլիս / 2019

«Քարով կցխեմ Բակո Սահակյանի գլուխը, եթե...». պատգամավորի արձագանքը՝ բռնության կոչին

ԼՈւՐԵՐ.com-ը գրում է․ Օրեր առաջ, Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ընթացքում, սպառնալիքներ էին հնչել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հասցեին: Մասնավորապես` կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը (ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի եղբորորդին) հայտարարել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դատապարտելի համարեց նման գործողությունները. «Մեր խմբակցության առանձին պատգամավորներ բավականին կոշտ են արձագանքել այդ կոչերին և ես նույնպես միանշանակ դատապարտում եմ: Ես կարծում եմ, որ ցանկացած բռնության կոչ դատապարտելի է»,-ասաց նա: Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ ոստիկանությունը նման կոչեր հնչեցրած երիտասարդի` Ջիվան Աբրահամյանի գործով արդեն զբաղվում է: Նրա խոսքով` վտանգ չի տեսնում այս պարագայում, քանի որ իրավապահներն իրենց տեղում են և կարող են կանխել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 33392 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է