Երևան
18 / Օգոստոս / 2019

Հայկ Սարգսյանը պատրաստվում է դատի տալ «Հրապարակ» օրաթերթին

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «Հրապարակ» թերթը հերթական սուտ տեղեկությունն է տարածում։ «Պատրաստվում եմ դիմել դատարան և հերքում պահանջել իրենց գրած բոլոր սուտ տեղեկությունների համար»,- գրել էր պատգամավորը։

Հիշեցնենք, որ Hraparak.am-ը տեղեկություն էր տարածել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «հինգշաբթի օրը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում»: Աղբյուրը գրել էր, որ ըստ ականատեսների, երբ օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայում, Հայկ Սարգսյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել օդանավի ուղևորների նկատմամբ՝ փորձելով նրանց հրմշտելով շրջանցել հերթն ու առաջինն իջնել օդանավից: Արդյունքում վիճաբանություն է առաջացել պատգամավորի և օդանավի որոշ ուղևորների միջև, որոնց թվում են եղել նաև Վահե Հակոբյանն ու նրան ուղեկցող տղամարդը: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ վերջիններս դիտողություն են արել պատգամավորին, թե ինչու է նա փորձում հերթը խախտելով ու մյուսներին շրջանցելով՝ առաջինը դուրս գալ օդանավից:


Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից մոտ մեկուկես ժամ անց թերթը զրուցել է Վահե Հակոբյանի հետ, ով նշել է, որ միջադեպ եղել է, սակայն Հայկ Սարգսյանը չի մասնակցել այդ միջադեպին:

Նույն նյութի մեջ նշվում է, որ ավելի ուշ իրենք պարզել են, որ միջադեպի իրական մասնակիցը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արման Մադաթյանն (Մանչ) է եղել: Մադաթյանը ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) որդին է և Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) փեսան: Թերթը նշել է, որ Արման Մադաթյանն է վիճաբանության բռնվել ուղեւորների հետ, որին մասնակից է եղել նաև Հայկ Սարգսյանը:

դիտվել է 5919 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին