Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Շնորհավո՜ր տոնդ Հայո՛ց Պետականություն...Հազարամյակներ ապրես, Հայկական մնաս

101 տարի առաջ վերստին կանգուն դարձավ Հայոց պետականությունը։ Շուրջ 600 տարվա պայքարից հետո, ազգս՝ Սարդարապատի ու Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ու Սյունիքի կռիվներով, մեծ ջանքերի գնով վերստին հաստատեց իր դիրքերը աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Վերստին ապացուցեց, մահերի գնով ապացուցեց՝ իր ապրելու իրավունքն ու կենսական ուժը։

Այսօր մեր երկրում պետք է լինեին առնվազն Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, ինչու ոչ՝ Գերմանիայի բարձրաստիճան ղեկավարները։ 1918 թ-ին Սարդարապատում կանխվեց Պանթուրանիզմը։ 1918 թ-ին հայ ազգը, այո՛, Ա՜ԶԳԸ, մաս կազմեց ժամանակակից աշխարհի քարտեզի ձևավորմանը։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելով որպես ազգ՝ պատերազմն ավարտեցինք արդեն նաև որպես պետություն։ Նաև դրա շնորհիվ էր, որ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային վճռով գծվեց հայ-թուրքական նոր սահմանը։

Երբ սրանից ամիսներ առաջ պնդում էինք, որ պետք է պետական բարձր մակարդակով և միջազգային ներկայությամբ նշվի պետականության վերականգնման 100 ամյակը, Էլթոն Ջոնին չէ, որ նկատի ունեինք։ Այլ նախկին Անտանտի երկրների ղեկավարությանը, Առաջին Համաշխարհայինում հաղթող պետությունների ղեկավարությանը։

1918թ-ի հաղթական ոգևորությունը կարճ տևեց, քանի որ ապիկար շանորդիներ կային նվիրյալ ազգայինների կողքին։

Պետականության վերականգնման 100 ամյակը չպետք է նշանավորվեր Էլթոնի սիմվոլիկ այցով, և բարձրացրած թեմաներով։ Ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցին չպետք է ֆետիշացվեր Քիմի այցը։
Մեր ազգն ու պետությունն արժանի են ավելիին, շատ ավելիին…
Վեհության, վսեմության, հանուն հայրենիքի անձնազոհության հազարավոր օրինակներ տված իմ ժողովուրդը այսօր էլ, անգամ 100 տարի անց, դեռ ամբողջությամբ չըմբռնեց 1918 թվականին տեղի ունեցածի նշանակությունը՝ ողջ էությամբ։

Ցավ եմ ապրում…

Բայց և հպա՜րտ եմ…

Մենք մեր ազգի այն երջանիկ սերուդներից ենք, ում բաժին է հասել ունենալ պետականություն։ Մենք այն երջանիկ սերունդներից ենք, ում բաժին է հասել այդ պետականությունը՝ ՀԱՅՈ՜Ց պետությունը պահելու, Հայորե՛ն պահելու, ՀԱՅԿԱԿԱՆ պահելու պատասխանատվությունը։ Թշնամին չի քնում։ Նա դեմքեր ու որակներ է փոխում, ամեն անգամ հանդես գալիս նորովի, նոր մարտահրավերներով՝ ստիպելով մեզ կատարելագործվել տեսակի պահպանման հազարամյա մեր կռվում։

Ուրեմն Աստված մեզ օգնական այդ դժվար, բայց սուրբ գործում։ Հիշենք այդ ճանապարհին հազարավոր, հարյուր հազարավոր նվիրյալ նահատակներին։ Փառք տանք նրանց, շնորհավորենք նաև նրանց, որոնցից շատերը չտեսան այն՝ ինչ երազում էին, հանուն ինչի պանքարում և նահատակվում էին։

Շնորհավոր տոնդ, Հա՛յ Ազգ։ Շնորհավո՜ր տոնդ Հայո՛ց Պետականություն...

Հազարամյակներ ապրես, Հայկական մնաս…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1919096858109730

դիտվել է 3215 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա