Երևան
24 / Օգոստոս / 2019

Սերժ Սարգսյանը բաց թողեց բումերանգը. շրջադարձային պահ

Lragir.am-ը գրում է․ Մայիսի 28-ի առիթով համառոտ եւ բազմիմաստ գրառում է արել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր ժողովրդին»:

Վերջին շաբաթներին Սերժ Սարգսյանը բավական աշխույժ է, թեեւ ընդգծված հեռու է մնում Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ գնահատականներից:

Մայիսի 28-ի առիթով հայտարարության մեջ Սարգսյանն օգտագործում է ձեւակերպումներ, որոնք անկասկած պատմա-հոգեբանական համատեքստում լիովին բնորոշ են հարյուրմեկամյա մայիսյան իրողություններին, մյուս կողմից պատկերավոր համադրվում են ներկայիս իրողությունների հետ՝ անդունդի եզր, դեպի աշխատանք, դեպի վերադարձ:

Դրանք ձեւակերպումներ են, որոնք նույնքան հաջողությամբ կարող են երեւակվել նախկին իշխող համակարգի ներկայիս վարքագծի վրա: Այդ համակարգը ցուցաբերում է ակնառու աշխուժություն, ընդ որում տարբեր խմբերով ու թեւերով: Ահա այդ ֆոնին Սերժ Սարգսյանի հայտարարությունը դառնում է բավական բազմիմաստ:

Մյուս կողմից, որքան աշխուժանում է նախկին համակարգը, այնքան այդ աշխուժությունն ունենում է բումերանգի էֆեկտ, դառնալով թավշյա հեղափոխության նոր ալիքների կատալիզատոր: Այդպես էր օրինակ նախորդ տարի հոկտեմբերի 2-ին, այդպես էր օրեր առաջ՝ մայիսի 19-20-ին: Ընդ որում, այդ հանգամանքը ունի բավական նուրբ մի նշանակություն:

Հայաստանի թավշյա հեղափոխության նոր ալիքները մի կողմից հիշեցնում են կտրուկ բռնկումներ, տալով «ուշացնելու» մասին խոսակցության առիթներ՝ հատկապես արմատական տրամադրված ուժերին, մյուս կողմից սակայն այդ ալիքները բավական ներդաշնակ «նստում» էն հեղափոխության թավիշի վրա: Այդպիսով, հեղափոխությունը մի կողմից պահպանում է իր դիրքերը՝ ինչը բնականաբար շատ ավելի բարդ է հետհեղափոխական շրջանում՝ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների եւ հանգամանքների բերումով, մյուս կողմից պահպանում է իր գլխավոր ուժը՝ թավշյա բնույթը, որն այդ հեղափոխության հաջողության, Հայաստանում բացառիկ անարյուն փոփոխության առանցքային գրավականն էր:

Այդ հանգամանքը հանրային շերտերում ունի տարբեր ընկալում, եւ նաեւ բավական սուր է արտահայտվում մի շարք քաղաքական շրջանակներում ու խմբերում, որոնք պահանջում են նախկին համակարգի դեմ արմատական գործողություններ: Հայաստանում այդօրինակ գործողություններն անխուսափելիորեն «սադրելու» են արտաքին ազդեցություններ, ձեւավորելու են արտաքին միջամտության պարարտ շրջանակ եւ հող: Ահա թե ինչու էր նաեւ անկարելի, անհնարին թվացող հեղափոխության ուժը հենց դրա թավշյա բնույթը:

Ահա այս պայմաններում, «մենք վերադարձել ենք» Սերժ Սարգսյանի հայտարարությունը հնչում է բազմիմաստ եւ հարաբերական: Սարդարապատից հետո հայ ժողովուրդը իսկապես վերադարձել էր: Հետո եւս մեկ անգամ վերադարձավ արցախյան շարժմամբ եւ հաղթանակով: Հայ ժողովրդի երրորդ վերադարձը ապրիլյան պատերազմից հետո էր, որը սակայն ժամանակի մեջ ձգվեց երկու տարի՝ ավարտուն տեսք ստանալով թավշյա հեղափոխությամբ, թեեւ ապրիլյան պատերազմից հետո մի քանի ամիս անց առաջացել էր արնահեղության վտանգավոր մի իրադրություն:

Մանրամասն՝ այստեղ

դիտվել է 20462 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին