Երևան
19 / Հուլիս / 2019

Եղել են տարիներ, երբ Մայիսի 28-ը նշելը կյանք կարող էր արժենալ

Եղել են տարիներ, երբ Մայիսի 28-ը նշելը կյանք կարող էր արժենալ․․․ Դաժան, մղձվանջային տարիներ․․․

1937 թ․ մայիսի 28-ն էր, Հայրենիք վերադարձած և ծանր հուսախաբության գիրկը ընկած Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհ․ Քաջազնունին իջնում է Զանգուի ափը և միայնակ նշում Մայիսի 28-ը։

70-ամյա ալեզարդ ծերունին միայնակ հիշում է իր անցած փոթորկուն, վայրիվերումներով լի ուղին, հիշում Հայոց պետականության համար պայքարի ելած իր ընկերներին, որոնցից ոմանք արդեն չկային, իսկ ոմանց էլ ճակատագիրը նետել էր օտար ափեր, հիշում է Հայաստանի անկախության և ազատության համար հերոսաբար նահատակված իր սիրասուն որդիներին՝ Արամին, Աշոտին ու Ռուբենին, հիշում է բոլորին, հիշում ամեն ինչ և․․․լեռնական այդ ջավախքցին երկար արտասվում է․․․․

․․․․Ուղիղ երկու ամիս անց՝ 1937 թ․ հուլիսի 28-ին ՆԳ ժողկոմ Խ․ Մուղդուսու ստորագրությամբ տրվում է Հ․ Քաջազնունու բնակարանը խուզարկելու և նրան ձերբակալելու վերաբերյալ թիվ 6/41 օրդերը։ Հայկական ՍՍՌ ՆԳԺԿ եռյակը 1937 թ․ դեկտեմբերի 5-ին Հ․ Քաջազնունու՝ որպես ակտիվ դաշնակցականի, նախկին վարչապետի հանդեպ կայացրեց մահապատժի դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավումով։
Սակայն, նրա մոտ տուբերկուլյոզ ախտորոշած բանտային բժշկի եզրակացության հիման վրա գնդակահարությունը հետաձգվեց։

․․․1938 թ․ հունվարի 15-ին Երևանի բանտային հիվանդանոցում մահացավ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին․․․

Փա՛ռք Հայաստանի անկախության համար ընկած երախտավորներին։
Շնորհավո՛ր Մայիսի 28։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=306903610228458&id=100027264636912

դիտվել է 3822 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է