Երևան
24 / Օգոստոս / 2019

Ռուսաստանի քայլը. Միհրան Պողոսյանի ճակատագիրը

Lragir.am-ը գրում է․ Վերջին օրերին մամուլում տարբեր հրապարակումներ են այն մասին, որ Ռուսաստանը հակված է բավարարել «քաղաքական ապաստանի» վերաբերյալ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դիմումը: Պաշտոնական մակարդակում որոշակիություն դեռ չկա: Միհրան Պողոսյանը Ռուսաստանում ձերբակալվեց այն բանից հետո, երբ Հայաստանի իրավապահները նրա դեմ հարուցված քրգործի շրջանակում հայտարարեցին հետախուզում:

Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմեց ՌԴ իրավապահներին՝ արտահանձնման համար: Միհրան Պողոսյանն էլ դիմեց «քաղապաստան» ստանալու համար:

ՌԴ դատարանը այդ ընթացքում կայացրել է նրան 40 օր կալանքի տակ պահելու որոշում:

Միհրան Պողոսյանի թեմային օրեր առաջ ռուսական ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Հայաստանի հանրությունը «սենսացիոն» է գնահատել Պողոսյանին ձերբակալելու ՌԴ իրավապահների որոշումը, քանի որ ունի համոզում, որ Ռուսաստանը հովանավորում է նախկին համակարգի ներկայացուցիչներին, որոնք խնդիր ունեն Հայաստանի օրենսդրության հետ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր Միքայել եւ Վահագն Հարությունյանների մասին, որոնք փաստացի գտնվում են ՌԴ «բարձր» հովանու ներքո:

Վարչապետ Փաշինյանը «սենսացիոն» բնորոշելով Պողոսյանի ձերբակալումը ՌԴ-ում՝ հղում անելով Հայաստանի հանրության գնահատականին, անկասկած ակնարկում էր, որ Ռուսաստանը կանգնած է ընտրության առաջ՝ հանձնել Միհրան Պողոսյանի՞ն, թե՞ հանձնել Հայաստանի հանրության շրջանում սեփական վարկը, կամ այլ կերպ ասած՝ հանձնել Հայաստանում եւս մի «դիրք»:

Գործնականում, Մոսկվան արդեն տարիներ շարունակ Հայաստանում պարբերաբար, եւ տարբեր առիթներով կանգնում է այդօրինակ «դիլեմայի» կամ ընտրության առաջ, որպես կանոն՝ որոշ բացառություններով, ընտրելով դիրքը կամ վարկը հանձնելու տարբերակը:

Այդպիսով ստացվում է պարադոքսալ երկկողմ մի «երթեւեկություն». թվում է, որ Հայաստանը իբրեւ պետություն տարիներ շարունակ հանձնվել է Ռուսաստանին, բայց մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն իբրեւ պետություն տարիներ շարունակ հանձնել է իր վարկը Հայաստանի հանրության շրջանում:

Հետեւանքը այստեղ երկուստեք է՝ թե Հայաստանի համար է շոշափելի, թե զգալի է Ռուսաստանի համար, թեեւ այն ծածկվում է մասշտաբի էֆեկտով կամ մասշտաբը գուցե անզգայացնում է Մոսկվային:

Մյուս կողմից, ավելի ու ավելի արդիական է դառնում հարցը, թե ինչ է կամ ով է, կամ ովքեր են Մոսկվան: Այդ իմաստով, Միքայել Հարությունյանը, Վահագն Հարությունյանը, Միհրան Պողոսյանը դրանք ցուցիչներ են, ինդիկատորներ, թե ինչ կամ ով է Մոսկվան:

Հետեւաբար հարաբերական է՝ չհանձնելո՞վ են հայ ժողովրդին խաբում, թե՞ հանձնելով: Թե՞ դա այն գինն է, որ վճարում է հայ ժողովուրդը Հայաստանում այդ հարաբերական Մոսկվայի դիրքերը հանձնելու դիմաց: Ի վերջո, թավշյա հեղափոխության դիտարկումները պետք է արվեն պատմա-քաղաքական լայն համատեքստում, որտեղ առնվազն կարող ենք հնչեցնել հարցը՝ այդ լայն համատեքստում հայ ժողովրդի համար ի՞նչն է կարեւոր՝ Միհրան Պողոսյա՞նը, թե՞ Հայաստանում այն Մոսկվայի դիրքերը, որը պատսպարում է պողոսյաններին կամ պերմյակովներին:

Առավել մանրամասն՝ այստեղ

դիտվել է 15017 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին