Երևան
25 / Հունիս / 2019

Նվաստացումից ու բռնակցումից 5 տարի անց

Lragir.am-ը գրում է․ Մայիսի 29-ին Ղազախստանի Մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի կունենա ԵՏՄ հոբելյանական Վեհաժողովը, կառույցի հնգամյակի կապակցությամբ: Դրան մասնակցելու են անդամ երկրների ղեկավարները, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ղազախստանի մայրաքաղաքը Նուր-Սուլթան վերանվանվեց այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ անսպասելի հրաժարական տվեց այդ երկիրը մոտ 30 տարի գլխավորած Նուրսուլթան Նազարբաեւը: Սակայն, Նազարբաեւը մնացել է Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղար, թեեւ հնարավոր է մինչեւ իշխանությունն ամբողջապես կանցնի նրա նշանակած նոր նախագահին, որի ֆորմալ ընտրությունը պետք է տեղի ունենա առաջիկայում: Ընդ որում պարզ չէ, թե ինչպես կմարսի այդ ընտրությունը Ղազախստանը, քանի որ Նազարբաեւի հրաժարականից եւ նոր ընտրություն նշանակելուց հետո տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են իրական ընտրություն:

Մինչ Նազարբաեւի հրաժարականը, երբ Ղազախստանի մայրաքաղաքը դեռ Աստանա էր, որտեղ տեղի էր ունենում ԵՏՄ հիմնադիր Վեհաժողովը՝ 2014 թվականի մայիսին, այնտեղ հրապարակավ նվաստացնում էին մեկ այլ երկրի նախագահի՝ Սերժ Սարգսյանին, ԵՏՄ հիմնադիր Վեհաժողովում ընթերցելով Ալիեւի նամակը: Դա ընթերցում էր Նազարբաեւը, ասելով, որ Ադրբեջանի նախագահը դեմ է Հայաստանի արագ անդամակցությանը:

Այդպիսով արվեց այնպես, որ Հայաստանը չլինի ԵՏՄ Հիմնադիր անդամ: Փաստացի, Երեւանը ոչ միայն ընդգծված նվաստացմամբ կտրվեց Եվրասոցացման գործընթացից, այլ նվաստացման միջոցով զրկվեց ԵՏՄ հիմնադիր անդամ լինելու հնարավորությունից:

Սերժ Սարգսանն այդ նիստում լուռ էր, իսկ օրեր անց Երեւանում հայտարարեց, թե իհարկե տհաճ էր: Գործնականում սակայն, խնդիրն այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չէր, այլ Հայաստանը, եւ նվաստացվում էր Հայաստանը, ընդ որում տեւական մի գործընթացով: Հայաստանը զրկվում էր սուբյեկտությունից, ինչի շնորհիվ փորձ էր արվելու ռեգիոնում իրագործել այսպես կոչված կազանյան կամ լավրովյան պլանը, ռազմական ճանապարհով:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի բռնակցումն այդ պլանի մի մաս էր, որն իրագործվեց նաեւ օրվա ոչիշխանական ուժերի օգնությամբ, ինչի խորհրդանշական վկայությունն այն էր, որ նրանք Սերժ Սարգսյանի դեմ հուժկու հանրահավաք էին անում Ազատության հրապարակում՝ 2014-ի հոկտեմբերին, երբ նույն ժամանակ Մինսկում Սարգսյանը ստորագրում էր ԵՏՄ անդամ դառնալու պայմանագիրը: Երեւանում զուգահեռ հանրահավաքը հավաստիացումն էր ԵՏՄ առաջնորդներին, որ Հայաստանում ոչիշխանական ուժերը աչալրջորեն կհսկեն Սերժ Սարգսյանին եւ թույլ չեն տա, որ նա շեղվի ԵՏՄ «տառից ու ոգուց»:

Իհարկե, հետո նրանք արդեն բացարձակապես պետք չէին ԵՏՄ առաջնորդներին, եւ գործն անելուց մի քանի ամիս անց՝ 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանը ստացավ ոչիշխանական բեւեռը ցրելու հնարավորություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 14537 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է