Երևան
15 / Հուլիս / 2019

Նախկին դատախազի դուստրը նկատողություն է արել դատավորին

«Ինչպես հայտնի է` մայիսի 27-ին դատավորները արտահերթ ժողով էին հրավիրել, որտեղ տարբեր հարցեր էին հնչել: «Ժողովուրդ» թերթը երեկ գրել էր, որ դատավորներից Զարուհի Նախշքարյանը ամբիոնից դատավորներին վախկոտ էր անվանել եւ դեռ ավելին, խոսել էր ՍԴ եւ Վճռաբեկի միջեւ առկա տարաձայնության մասին:


Թերթին այլ մանրամասներ են հայտնի դարձել ժողովից: Մասնավորապես, դատավոր Նախշքարյանի ելույթին արձագանքել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեոսյանը նշելով, թե ինչու է քաղաքացիական գործերով դատավորը միջամտում քրեական գործերի ընթացքին, երբ անգամ քրեական մասնագիտացում չունի:

Ասել է, թե նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը Զարուհի Նախշքարյանին հասկացրել է, որ մի խառնվեք քրեական գործերի ընթացքին, դուք քաղաքացիական գործեր եք քննում, զբաղվեք քաղաքացիական գործերով:

Ավելին, քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը անդրադարձել է նաեւ դատավորներին վախկոտ անվանելու հայտարարությանը եւ նշել, որ չի կարելի նման բան ասել ընդգծելով, եթե դատավոր ենք աշխատում, ապա արդեն իսկ դրանով ամեն ինչ ասված է»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: 

 

դիտվել է 8273 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Տեսանյութ․ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է