Երևան
18 / Հունիս / 2019

Գոռ Վարդանյանը ևս Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքում էր

 bavnews.am-ը գրում է․ Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 28-ին, Ռոբերտ Քոչարյանը փակ, կարճ հանդիպում է ունեցել իր համակիրների հետ՝ «Էրեբունի պլազայում»։ Գոռ Վարդանյանը ևս Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքում էր։

Քոչարյանն ասել է, որ իր կյանքում շատ բանի միջով է անցել, բայց բերդով չէր անցել, այդ մի փորձությունն էլ անցավ։ Հատուկ ընդգծել է, որ ինքն այն տարիքում է, որ պետք է իր հանգիստը վայելեր, բայց քաղաքականությունն ինքը եկավ-կպավ իրեն՝ թույլ չտալով, որ իր որոշած ռեժիմով ապրի։

Հանդիպման ավարտին ֆուրշեթ է եղել, և Քոչարյանի համակիրներից ոմանք լուսանկարվել են նրա հետ։

Քոչարյանի համակիրների շարքում է նաև Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանը։

Արմեն Դուլյանը Ֆեյսբուքյան իր էջում Գոռ Վարդանյանի ներկա գտնվելու վերաբերյալ հետևյալ հումորային գրառումն է կատարել․ «Նախանձո՞ւմ եք… Լավ, ինչու եք սևեռվել Գոռ Վարդանյանի վրա… Հլա տեսեք, թե ինչքան սիրուն աղջկերք են սատարում…»։

Նյութի աղբյուրը՝ bavnews.am

դիտվել է 25685 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3