Երևան
19 / Հունվար / 2020

«Արսենալ» -ի երկրպագուների երգը կատաղեցրել է ադրբեջանցիներին. «Մենք եղել ենք Ղարաբաղում, հիմա մեկնում ենք Բաքու» (ՏԵսանյութ)

Նախորդ գիշեր Բաքվի կենտրոնը հեղեղված էր Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս եկած թիմերի տարբեր երկրներից ժամանած երկրպագուներով։ Եզրափակիչը տեղի է ունենալու այսօր, ժամը 23: 00-ին՝ Օլիմպիական մարզադաշտում:

Նկատելի է, որ քաղաքում «Չելսիի» երկրպագուներից ավելի շատ են «Արսենալի» երկրպագուները: Վերջիններս նախօրեին տարածել է տեսահոլովակ, որտեղ իրենք երգում են հետևյալ բառերով երգ․

«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր
Եվ հիմա մենք մեկնում ենք Բաքու
Եվրոպան տուն բերելու»:

Ադրբեջանցիները փորձում են հասկանալ, թե ինչ նկատի ունեն «Արսենալի» երկրպագուները, երբ երգում են, որ եղել են Ղարաբաղում և հիմա մեկնում են Բաքու։ Ոմանք դա մեկնաբանում են նրանով, որ անցած տարի «Ղարաբաղը» հյուրընկալել էր «Արսենալին»՝ Եվրոպայի լիգայի ընթացիկ խմբային փուլի շրջանակներում: Այդ ժամանակ «Արսենալը» հաղթել էր 3: 0 հաշվով:

Հիշեցնենք, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր մեկնել Բաքու՝ մասնակցելու կիսաեզրափակչին։

Այս հոլովակը կատաղության է հասցրել ադրբեջանցիներին, քարի որ Ադրբեջանական ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» ընդգրկված են ու քրեորեն հետապնդվում են այն անձինք, ովքեր եղել են Ղարաբաղում։

դիտվել է 129877 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից