Երևան
18 / Հունիս / 2019

Ինչո՞ւ էր Արտակ Հերիքյանը մասնակցում Քոչարյանի հետ հանդիպմանը

Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն երեկ հանդիպել էր իր աջակիցների հետ։ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել իր գիրքը՝ «Կյանք և ազատությունը»: Հանդիպմանը ներկա էին նաև հանրությանը հայտնի մի շարք անձինք, որոնցից էին օրինակ՝ լրագրող, հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը, դերասան Գոռ Վարդանյանը, ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի նախկին առաջին պրոռեկտոր Սայաթ Շիրինյանը և Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:

Armdaily.am-ի հետ զրույցում լրագրող Արտակ Հերիքյանը նշեց, որ ինքը «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ հրավերով է ներկա եղել հանդիպմանը: Մեր այն հարցին՝ հրավիրված է եղել որպես լրագրո՞ղ, թե՝ համակիր, Հերիքյանը պատասխանեց.«Թույլ տվեք ես այս հարցին չպատասխանեմ»: Դիտարկմանը, թե շատերը կապում են «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպե՞ս դա կմեկնաբանի լրագրողը, նա ասաց.«Հեռուստաընկերության սեփականատիրոջ անունը բոլորին էլ հայտնի է: Ես «5-րդ ալիքի» սեփականատիրոջ հետ առաջին անգամ երեկ եմ հանդիպել, դրանից առաջ չեմ շփվել»: Մենք փորձեցինք կապ հաստատել Գոռ Վարդանյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց այլ անձ և ասաց, որ ուշ զանգահարենք: Շիրինյանի և Շահինյանի հետ խոսել չհաջողվեց:

դիտվել է 39266 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3