Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

«Արամ MP3-ն ներկայումս ժամկետային զինծառայող է»․ մեկնաբանում է կինը՝ Աննա Մարգարյանը

Արամ MP3-ի զինծառայության մեջ գտնվել-չգտնվելու հարցը քննարկվում է դեռ տարեսկզբից։ Հումորիստ-դերասանն ինքն էլ չէր շտապում այս թեմայով հստակ մեկնաբանություն տալ։ Չնայած զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ խոսակցություններին, ամեն դեպքում, Արամը մասնակցում է թե՛ նկարահանումներին, թե՛ ներկայանում նոր աշխատանքներով և թե՛ պարբերաբար հանդես գալիս համերգային ծրագրերով։

Խոսակցությունները թափ առան, երբ Սարդարապատում` Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Արամ MP3-ն հանդես եկավ զինվորական երգչախմբում։

Tert.am Life-ի հետ զրույցում երգչի կինը՝ Աննա Մարգարյանը, պատմել է ամուսնու ծառայության ու ներկայումս նրա գրաֆիկի մասին։

Արամ MP3-ն ծառայում է մայրաքաղաքում՝ նա սկզբում զորակոչվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ հիմա ծառայությունն անց է կացնում ՊՆ սպայի տան «Զորական» համույթում։

«Արամը ներկայումս գտնվում է ծառայության մեջ՝ նա ժամկետային զինծառայող է։ Նա սովորական զինծառայող չէ, այլ զինվորական սպա է՝ ունի լեյտենանտի կոչում, այսինքն իր զինծառայությունն անցնում է երկու տարի աշխատանքի տեսքով և գրաֆիկով՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը։ 18։00-ից հետո և շաբաթ-կիրակի օրերին Արամը լրիվ ազատ մարդ է՝ սովորական հագուստով և ազատ գրաֆիկով։ Դա միայն իր մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր ունեն զինվորական սպայի նույն կարգավիճակը»,-ասաց Աննան։

Աննան հայտնեց, որ ամուսնու ծառայությունը մեկնարկել է 2018 թվականի դեկտեմբերից։

«Ես իր ծառայությունը հաշվում եմ Ամանորից։ Իրականում մնացել էր ընդամենը երեք ամիս, որպեսզի լրանար նրա 35-ամյակը, ինչից հետո էլ ծառայության չէր մեկնելու, սակայն այսպես ստացվեց։ Արամը պարտաճանաչ ներկայացել է բոլոր զորակոչերին, սակայն չի զորակոչվել, որովհետև այդ կոչումն ունեցող մարդկանց թիվը գերակշռել է իրենց համար նախատեսված աշխատատեղերին։ Միակ պատճառը դա է, որ նա տարիներ շարունակ դուրս է մնացել։ Բժշկական ինստիտուտն ունի զինվորական ամբիոն, որն ավարտելիս տեղի ուսանողները դուրս են գալիս սպայի գրքույկով և բանակ զորակոչվում են ոչ թե որպես շարքային զինծառայող, այլ որպես սպա»,- ասաց դերասանի կինը։

Մայիսի 28-ին զինվորական համազգեստով Արամ MP3-ի ելույթից Ինստագրամի իր սթորի բաժնում լուսանկարով կիսվել էր Աննան՝ մակագրելով «իմ լեյտենանտ»։

«Ինստագրամի իմ սթորի հատվածում այն ինչը ես տեղադրել էին՝ դա իր ծառայության մի մասն էր, որովհետև համերգը կազմակերպվել էր նախարարության կողմից, իսկ ինքն, ինչպես արդեն գիտեք, ծառայում է զինվորական երգչախմբում»,- ասաց Աննան։

Աղբյուր՝ tert.am

 

դիտվել է 12533 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա