Երևան
25 / Հունիս / 2019

Սպասել կոշտ արձագանքի՞. Փաշինյանը Նազարբաեւին մեղադրել է հանցագործության մեջ

Հայաստանի վարչապետը անհիմն է մեղադրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին «բելովեժյան դավադրության» մեջ։ Այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները Նազարբաեւի հասցեին վկայում են այն մասին, որ նա եւ վարչապետի խորհրդականները չգիտեն, թե որ երկիր են գնում եւ ում հետ են հանդիպում։

«Ստիպված ենք հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ Նուրսուլթան Նազարբաեւը չի մասնակցել Բելովեժյան համաձայնագրի ստորագրմանը, ավելին՝ նա դեմ է եղել։ Նազարբաեւի զարմանքը նման հայտարարություններից շատ մեղմ արձագանք էր, որովհետեւ մեկ ուրիշը դրան կոշտ կարձագանքեր։ Չէ՞ որ ըստ էության Փաշինյանը մեղադրել է նրան հանցագործության մեջ»,- նշել է նա։

դիտվել է 87644 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է