Երևան
25 / Հունիս / 2019

ԱՄՆ նախագահից հետո կարեւոր ուղերձ Հայաստանին. նոր անվտանգություն

Lragir.am-ը գրում է․ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Առաջին հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձի փաստն ինքնին հատկանշական է, հաշվի առնելով այն, որ Առաջին հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ հղելը թերեւս չի կազմում միջպետական «պարտադիր արարողակարգի» մաս, որովհետեւ Հայաստանը՝ ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, իր Անկախության տոնը պետականորեն նշում է ոչ թե մայիսի վերջին, այլ սեպտեմբերի 21-ին:

Իհարկե, Հայաստանում այդ կապակցությամբ թե անկախության սկզբին, թե մինչ այժմ կա որոշակի բանավեճ, բայց դա այլ թեմա է:

Այդպիսով, Վրաստանի վարչապետի ուղերձը հայ-վրացական հարաբերության խորհրդանշական ժեստ է ինքնին: Միաժամանակ, ուղերձը պարունակում է շատ ուշագրավ շեշտադրումներ, կապված թե հայ-վրացական հարաբերության, թե Հայաստանի ու Վրաստանի ռեգիոնալ դերի հետ:


«Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք», Նիկոլ Փաշինյանին գրում է Մամուկա Բախտաձեն, հիշելով, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի հետ հենց Վրաստանում են նշել Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակը:

Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդ վարչապետների միջեւ ձեւավորվել է նկատելի գործակցություն: Նիկոլ Փաշինյանն ու Բախտաձեն պաշտոնական շփումից բացի, ունեցել են երկու ոչ ֆորմալ հանդիպումներ Վրաստանի Բոլնիսիում՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունից հետո վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը, եւ մի քանի ամիս անց Տավուշում՝ Ենոքավանում:

Հատկանշական է, որ դրան մասնակցում էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այդ հանգամանքը ընդգծում է հայ-վրացական հարաբերության ռազմավարական խորությունը, ինչը որոշակիորեն արտացոլված է նաեւ Փաշինյանին Բախտաձեի հղած շնորհավորական ուղերձում. «Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը»:

Հայ-վրացական հարաբերության ռազմավարական այդ խորությունն իրապես պայմանավորելու է ռեգիոնալ անվտանգությունը, դրա նոր եւ առավել կայուն, քաղաքակրթական, արժեհամակարգային արդիական հենքի վրա կառուցվող անվտանգությունը: Ահա այդ ֆոնին է նաեւ հատկանշական, որ Վրաստանի վարչապետը խոսում է Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդավարական հիմքի եւ ուղու մասին, այդպիսով փաստացի այդ բազայից դուրս դնելով Բաքվին:

Սա իհարկե Վրաստանի վարչապետի «կամայական մեկնաբանությունը» չէ, կամ կսմիթը այս օրերին Վրաստանի հանդեպ պատմական հավակնություն ներկայացնող Ադրբեջանին: Բախտաձեն պարզապես արտահայտեց իրողությունը, որն արձանագրված է նաեւ մայիսյան տոների առիթով Ալիեւին ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփի հղած ուղերձում: Թրամփը դրանում ընդգծել էր Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը, եւ, փաստացի՝ վերջ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 22974 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է