Երևան
16 / Հուլիս / 2019

Մյասնիկյանի արձանի մոտ ջարդուփշուրի պրոցես է սկսվել. Փաշինյանը բարկացավ

Կառավարության այսօրվա՝ մայիսի 30-ին նիստում քննարկվեց Երեւանում Մյասնիկյանի արձանի անմխիթար վիճակը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ արձանի սալիկների հետ կապված խնդիր կար. «Մենք ուսումնասիրեցինք, դա պատկանում է մշակույթի նախարարությանը: Մենք մշակույթի նախարարությանն ասացինք, որ եթե սալիկները մերոնք բարձրանան թափեն, այնտեղ արճիճով է ամրացված, ամբողջը կթափվի եւ շատ տգեղ տեսարան կստացվի: Դրա համար պետք է ուսումնասիրություն կատարվի եւ հարցը լուծվի, չի կարող անընդհատ սահմանազատված մնալ:


Ժապավենով, որ կապել ենք, այնտեղ լողացող երեխաներն իրենց շորերը կախում են այդ ժապավեններից»:

Խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Հայտնի այգու բացման օրը, երբ մենք շրջայցի էինք այդ տարածքում, Վարդանյան եղբայրներն ինձ տեղեկացրին, որ իրենք առաջարկել են, որ այգու հետ նաեւ արձանը նորոգեն, բայց իրենց ասել են, որ դա մշակութային արժեք է: Ես էլ ասացի՝ մշակույթային արժեք է, թողեք հանգիստ քանդվի, պետք չի նորոգել, հանկարծ չկպչեք: Մեզ համար մշակութային արժեքը պետք է ավերակներ լինեն:

Ես տեսա, որ վերեւից քարեր են կախված: Ասացին, որ տեսականորեն վտանգ կա, որ կարող են քարերը թափվել: Ես ասացի, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որ քարերը չթափվեն, աղետ չլինի:

Դրանից հետո ես անցնում եմ եւ ի՞նչ եմ տեսնում: Տեսնում եմ, որ բերել են արձանը ժապավենով փաթաթել են: Ես հայտնի շաբաթօրյակի օրը Երեւանի քաղաքապետին ասացի, որ եթե ճանապարհը փակում են, ինչու դա պետք է արվի 1970 թվականին արտադրված ցելոֆանի ժապավենով, 25 տեղից կապած: Այդ մարդիկ, որ այդ ժապավենով կապել են, չեն հասկանում, նախ, թե ինչով են զբաղվում, որ երկրում են զբաղվում: Դա այն 5 մլն դոլարի ներդրումը, որ մարդիկ արել են, արժեզրկում ու դարձնում է զրո: Պետք է հանել այդ ժապավենը եւ եթե կարիք կա, դա անել պատշաճ: Չի կարելի աղբանոցից հանել օգտագործած ժապավեն ու բերել փաթաթել»:

Փաշինյանը նաեւ հավելեց, որ այսօր իմացել է, որ այդ արձանի մոտ ջարդուփշուրի պրոցես է սկսվել. «Ինչու է դա տեղի ունենում, դիմացի ոստիկանական պոստ է դրված, ինչու է դա հնարավոր դառնում»:

Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ կպարզեն, թե ով է այդ ջարդն արել, տեսախցիկներում անձը երեւում է:

Փաշինյանը բարկացավ, որ երկու օր անցել է ու այդ անձը հայտնաբերված չի. «Շատ վատ է: Տեսախցիկում կա, չենք կարողանում բացահայտել, բա որ չլինի տեսախցիկում»: Փաշինյանը հանձնարարեց լուծել այդ հարցը. «ինձ համար հետաքրքիր չէ, թե ով է պատասխանատուն, լուծեք հարցը»:

դիտվել է 10835 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է