Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

Ոնց-որ թե նա օրենքի հետ խնդիրներ ունի (տեսանյութ)

ԼՈւՐԵՐ.com-ը գրում է․ «Որևէ մեկը չի կարող սեպ խրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև, եթե որևէ մեկը փորձի նման բան, դա ես կորակեմ ազգային դավաճանություն»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը: Հարցին, թե կարո՞ղ էր կանխել Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար, Աժ նախագահը պատասխանեց. «Բայց ինչի՞ համար, մարդիկ քաղաքական գործիչներ են, և իրենք են իրենց որոշումները կայացնում են: Ամեն մեկս մեր գործողություններով կերտում ենք մեր ճանապարհը, անում ենք մի բան, որը մյուս վայրկյանին հետագիծ է դառնալու: Հիմա նրանք էլ որոշեցին անել այդ քայլը և այդպիսով մնալ պատմության մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, թե ընդդիմադիր խումբ է ձևավորելու և որքանո՞վ է դա վտանգավոր իրենց իշխանության համար, Արարատ Միրզոյանն ասաց.

«Ով կլինի հինգ տարի հետո, տասը տարի հետո և ավելի հետո օրենսդիրում, գործադիրում՝ որոշում է ՀՀ քաղաքացին: Եթե ՀՀ քաղաքացին որոշի, որ մենք չենք լինելու իշխանություն, մենք չենք լինի իշխանություն: Եթե որևէ մեկը, այդ թվում ձեր նշած անձը կկարողանա ապահովել ՀՀ քաղաքացիների ձայները, ապա քավ լիցի՝ մենք խնդիր չունենք իշխանություն պահելու: Ինչ վերաբերում է ձեր ասած մարդուն, ոնց-որ թե նա օրենքի հետ խնդիրներ ունի»,-ասաց նա: Հարցին, թե Դաշնակցության լրջանալու կոչերին հետևություններ չե՞ն անելու, Արարատ Միրզոյանը պատասխանեց հարցադրումով. «Կարող ա դաշնակցությունն ինքը հետևություններ անի»:

Առավել մանրամասն՝ այստեղ

դիտվել է 14476 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին