Երևան
19 / Հուլիս / 2019

Դանակահարել են ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանին

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանը, որը առավել հայտնի էր Մելինե Դալուզյան անունով, Ամստերդամում դանակահարվել է․․․

Այդ մասին պատմել է ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը, որը նույնպես Ամստերդամում է․․․

«Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին․․․

Իմ լավ ընկերը՝ Մելն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին․․․

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց․․․

Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում․․․

Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել․․․

Մելն այժմ հոսպիտալում է, վիճակը՝ ստաբիլ․․․

Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․․․

Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը․․․

Հ.Գ. Մել Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր,աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է, որ ներկայացրել է Հայաստանը․․․

Տրանսգենդեր ատլետը քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդեռլանդներում»,-գրել է Արթուր Մինասյանը․

դիտվել է 26356 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է