Երևան
24 / Օգոստոս / 2019

Արեւմուտքը պատրաստ է Հայաստանին «անվտանգության բարձիկ» տրամադրել

Lragir.am-ը գրում է․ Արժույթի միջազգային հիմնադրամի հաստատած ծրագիրը թույլ է տալիս մակրոշոկերի դեպքում առանց լրացուցիչ ընթացակարգերի ցանկացած պահի վարկ ստանալ: Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշել է, որ մայիսի 17-ին ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով 248.2 միլիոն դոլարի «սթենդ-բայ» վարկ տրամարդելու ծրագիրը: «Դա տալիս է մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի վարկ ստանալու հնարավորություն՝ առանց հավելյալ գործընթացների: Քանի որ Համաշխարհային բանկի խմբի «2019-2022թթ. Հայաստանի Հանրապետության երկրի գործընկերության շրջանակը» փաստաթուղթը հաստատվել էր մարտի 28-ին, քննարկումները ընթացան ծրագրերի իրականացման գործընթացների շուրջ», – նշել է նա:


Նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտներում՝ արտահանումը հնարավոր դարձնող գործոնների և ընկերությունների մրցունակության խթանում, մարդկային կապիտալի և հավասարության բարելավում, շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարում:

Այսպիսով, խոշորագույն ֆինանսական ինստիտուտները՝ ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն, պատրաստ են Հայաստանին անվտանգության բարձիկ տալ մակրոշոկերի դեպքում: Հայաստանի կառավարությունը դա շատ բարձր է գնահատում, քանի որ դա թույլ կտա ավելի ազատ տնտեսական քաղաքականություն վարել՝ չվախենալով շոկերից:

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսությունը զարգանում է դրական ու դինամիկ: Շոկերի մասին չի խոսել, սակայն ակնհայտ է, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ դրանցից, առավել եւս այնպիսի զգայուն տարածաշրջանում, ինչպիսին մերն է:

Արեւմուտքի աջակցությունը կարող է քաղաքական ապահովագրություն դառնալ Հայաստանի կառավարության համար: Ընդ որում, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը սպասողական քաղաքականություն են վարում՝ ակնարկելով, որ կցանկանային Հայաստանից ավելի պարզորոշ ազդանշաններ լսել: Հայաստանը կտրականապես մերժում է «քաղաքակրթությունների ճակատամարտի» մեջ մտնել եւ ընդգծում է իր դերը միջազգային անվտանգության ու հաղորդակցությունների համակարգում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

դիտվել է 13942 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին