Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

Գործը վաղուց է բացահայտված է. Արծրուն Հովհաննիսյանը՝ «տականք սպայի մասին»

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է հրապարակումներին, թե ՊԲ սպան մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը, փոխարենը ջուր լցրել:

«ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել, սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:

Գործը վաղուց է բացահայտված է իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը եւ բաքի մեջ ջուր լցրել:

Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետեւանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, եւ որոշում է կայացվել դրանք չշահագործել:

դիտվել է 12709 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն