Երևան
24 / Օգոստոս / 2019

Անսպասելի շրջադարձ. վարչապետի ու նախագահի համատեղ ակցիան

Lragir.am-ը գրում է․ Մայիսի 31-ին հայտնի դարձավ, որ միաժամանակ արձակուրդ են մեկնում նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պետք է նկատել, որ վարչապետի արձակուրդը անսպասելի չէ, քանի որ ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում նա խոսել էր մայիսի վերջին կամ հունիսի սկզբին մեկ-երկու օր հանգստանալու մտադրության մասին:


Անսպասելի է այն, որ վարչապետի հետ համաժամանակ արձակուրդ է մեկնում նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը: Այստեղ իհարկե զուտ կառավարման համակարգի տեսանկյունից արտառոց քիչ բան կա, քանի որ նախագահը չունի գործդիր ֆունկցիա եւ այնպես չէ, որ վարչապեի բացակայությամբ նա պետք է կատարի որոշ լիազորություններ, կամ հակառակը՝ նախագահի բացակայությամբ պետք է կատարի վարչապետը:


Այդուհանդերձ, զուտ քաղաքական համատեքստի առումով Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի համաժամանակյա արձակուրդը հետաքրքիր է:

Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանին է ներկայացնում ՍԴ դատավորի նոր թեկնածություն: Այդ թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է: Այդպիսով, ՍԴ դատավորի ինտրիգը հնարավոր է համարել ավարտված: Խորհրդարանի կառավարող նոր մեծամասնությունը մերժել է նախագահ Սարգսյանի արդեն երկու թեկնածուի, ինչի չհայտարարված, բայց ակնառու պաճառն այն է, որ մեծամասնությունը դատավորի պաշտոնում է ուզում տեսնել Վահե Գրիգորյանին: Նա ՀԱԿ համակիր է, Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդ, ներկայում վարչապետ Փաշինյանի խորհրդականն է:

Մայիսի 29-ին խորհրդարանը մերժել էր Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանին: Ապրիլին մերժել էին նաեւ Գերմանիայում ապրող եւ աշխատող իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանին:

Խորհրդարանի մեծամասնությունը նախագահ Արմեն Սարգսյանից փաստացի ստանում է այն, ինչ ուզում էր: Այստեղ իհարկե հետաքրքիր է այն, թե ինչու՞ է նախագահ Սարգսյանը թեկնածու Վաղարշյանի մերժումից գրեթե անմիջապես հետո առաջադրում այն թեկնածուին, որին ցանկանում է ԱԺ մեծամասնությունը: Նա հանձնվու՞մ է, զիջու՞մ:

Դրա համար Արմեն Սարգսյանն ըստ երեւույթին տեսնում է բավական ծանրակշիռ պատճառ եւ հրաժարվում է հարցը դիտարկել այդ՝ հանձնվել-չհանձնվելու կամ զիջել-չզիջելու տիրույթում: Նախագահ Սարգսյանը վեր է կանգնում ինտրիգային այդ ընկալումներից, անկասկած շատ լավ պատկերացնելով, որ իր քայլը տեղեկատվա-փորձագիտական դաշտի մեծամասնության համար դիտարկվելու է իրականում հենց այդ ցածր հարթության վրա:

Բայց, այստեղ է նաեւ պետական-քաղաքական միջազգային մասշտաբի գործչի աշխարհայացքի, դիտարկումների, քաղաքական մասշտաբի եւ ստանդարտների տարբերությունը, երբ խնդիրները դիտարկվում են ժամանակային եւ տարածական ավելի հեռահար կտրվածքով:

Բանն այն է, որ թաշյա հեղափոխությունից գործնականում անմիջապես հետո նախկին համակարգին ուղիղ, թե անուղղակի առնչվող շրջանակներ, եւ հնարավոր է անգամ շրջանակներ արտաքին գոտիներից, վարչապետ-նախագահ, կամ կառավարող մեծամասնություն-նախագահ հակադրության գեներացման ջանքի մեջ են:

Իսկ խնդիրն այն է, որ տնտեսա-քաղաքական հին համակարգի ապամոնտաժումից հետո նորի դեռեւս չձեւավորման պայմաններում կառավարող մեծամասնության հետ Արմեն Սարգսյանի ներդաշնակ եւ հավասարակշռված աշխատանքը Հայաստանի նոր իրադրության համար չափազանց կարեւոր գործոն է: Այստեղ առանցքային նշանակություն ունի նաեւ Արմեն Սարգսյանի միջազգային կապերի հանգամանքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 14922 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին