Երևան
19 / Հուլիս / 2019

Տեսչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն. Էդգար Շաթիրյան

-Տեսչական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, գործող իրավակարգավորումների պայմաններում, հայտարարագիր ներկայացնելու պաշտոնատար անձանց ցանկում ներառված չեն և հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն,-հերքելով մամուլում տարածված տեղեկությունը, Yelaket.am\ Ելակետ լրատավականի հետ զրույցում, շեշտեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը:

Պրն. Շաթիրյանը մասնավորապես նշեց.

«Հանրային ծառայության մասին օրենքի 32 հոդվածի առաջին մասին համապատասխան, սահմանված է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց կոնկրետ շրջանակ, որոնց ցանկը կոնկրետացված է սույն թվականի մարտի 18-ին ընդունված ՀՕ 3-Ն օրենքով, ըստ որի՝
հայտարարգիր պետք է ներկայացնեն կառավարության ենթակա մարմիների ղեկավարներն ու դրանց տեղակալները՝ բացառության տեսչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների:

Հետևաբար, տեսչական մարմինների ղեկավարներն և նրանց տեղակալները, գործող իրավակարգավորումների պայմաններում, հայտարարգիր ներկայացնելու պաշտոնատար անձանց ցանկում ներառված չեն և հայատարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն»:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե որոշ պաշտոնյաներ, մասնավորապես, տեսչական մարմնի ղեկավարներն ու նրանց տեղակալները իրենց ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել:

Տարածված լուրերին ի պատասխան, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանդես էր եկել մամլո հաղորդագրությամբ և հայտնել, որ Հանրային ծառայության մասին օրենքի 32 հոդվածի առաջին մասով և 2019 թ․-ի մարտի 18-ի ՀՕ 3-Ն օրենքի 4- րդ հոդվածի մաս 6-ով հստակ ամրագրվում է, որ տեսչական մարմինների ղեկավարները և տեղակալները չեն համարվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ուստի չեն ներկայացնում գույքի և եկամուտների հայտարարագիր։

դիտվել է 4558 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է