Երևան
22 / Հուլիս / 2019

Արցախում զոհված 19-ամյա Սիփանը Քասախ գյուղից էր, տան միակ տղան

ՊԲ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա Սիփան Մելքոնյանը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, տան միակ արու զավակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Սիփան Մելքոնյանը դիպուկահարի կրակոցից է զոհվել հենց մարտական հենակետում, մեր մարզի Քասախ գյուղի զավակ է, ընտանիքում միակ տղան է, քույր ունի, ով կարծեմ ուսանողուհի է, հայրն էլ գյուղի դպրոցի պահակն է»,- ասաց մարզպետը` նշելով, որ Սիփանն էլ ուսումը կիսատ էր թողել եւ մեկնել ծառայության:


Ռոմանոս Պետրոսյանը հավելեց, որ զինծառայողի ընտանիքի սոցիալական վատ պայմաններում է ապրում եւ մարզպետարանի սոցիալական աջակցության ֆոնդի կողմից ընտանիքին օժանդակություն կհատկացվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

դիտվել է 39481 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է