Երևան
11 / Դեկտեմբեր / 2019

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան ձերբակալվելուց մեկ օր անց ազատ է արձակվել

Երեկ՝ հունիսի 1-ին, արգելանքից ազատ է արձակվել նախօրեին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալված Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց Մանուկ Առաքելյանի փաստաբան Էդգար Թումասյանը։

Նա նշեց, որ ձերբակալման հիմքը երեկ բողոքարկել է դատարանում, դատարանը բավարարել է բողոքը՝ ձերբակալումը համարելով ոչ իրավաչափ, եւ Մանուկ Առաքելյանը նույն օրը ազատ է արձակվել։


Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Գյումրու քաղաքապետին, քանի որ կոռուպցիոն բնույթի գործերով դատախազությունը սովորաբար համարում է, որ անձը ի պաշտոն կարող է նոր հանցագործություններ կատարել, եւ նպատակահարմար է, որ գտնվի կալանքի տակ։

Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետարանի՝ ձերբակալված մյուս աշխատակիցը՝ Սլավիկ Ղազարյանը, որը անշարժ գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ է, փաստաբան Էդգար Թումասյանի տեղեկություններով, ազատ չի արձակվել։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Գլխավոր դատախազությունից NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու դրան օժանդակելու վերաբերյալ:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նույն օրը Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալվել է Մ. Ա.-ն, իսկ 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նա Ս. Ղ.-ն:

Գյումրու համայնքապետարանի կայքից NEWS.am–ը տեղեկանում է, որ Մանուկ Առաքելյանը ծնվել է 1985 թվականին, Գյումրու քաղաքապետարանում աշխատում է 2013 թվականից, սկզբում՝ առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնում որպես գլխավոր մասնագետ, իսկ 2019թ–ի մարտ ամսից նշանակվել էր Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ։

դիտվել է 8321 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Որտե՞ղ կդիմավորի Ամանորը՝ Ռոբերտ Քոչարյանը

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին