Երևան
21 / Հուլիս / 2019

Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածին տղայի դի

Հունիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին։ Դատական բժիշկը զննություն է կատարում: Փաստի ատթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տեղում աշխատում է նաև հետաքննիչը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, երեխային մորը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

դիտվել է 4416 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսայնութ. Ով է Վաչե Թովմասյանի կինը

Տեսանյութ. Ով է Արամ MP3-ի կինը

Ով է Զարուհի Բաբայանի որդին, տեսեք որքան է մեծացել նա

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է