Երևան
18 / Հուլիս / 2019

Մի ՀԴՄ-ի պատմություն. «Ռեստորանի տնօրենն ասաց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ». Արման Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսդսբուքյան էջում անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ երեկ՝ հունիսի 2-ին, իր մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում: Արման Եղոյանը, մասնավորապես, գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ անհաջողություն ունեցա կիրակնօրյա հանգիստս անցկացնելու համար ընկերուհուս հետ այցելել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիր, մի կողմ թողնելով սպասարկման և սննդի որակի մասին դատողությունները, միանգամից անդրադառնամ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած Ռազմիկ Աբգարյանի ագրեսիվ պահվածքը հարուցած հանգամանքների շարադրմանը:

Հաշիվը փակելուց և մանրը ստանալուց հետո նկատեցի որ աշխատակիցը չի տրամադրել ՀԴՄ կտրոնը, պարզաբանում պահանջեցի մատուցողից, թե ինչու գումարը ստանալուց և մանրը վերադարջնելուց հետո հաճախորդին չի տրամադրվում ՀԴՄ կտրոն. վերջինս առաջարկեց այդ հարցով խոսել համալիրի տնօրենի հետ:

Մինչ համալիրի տնօրենին մոտենալը մատուցողը տպեց և ինձ տվեց ՀԴՄ կտրոնը: Տնօրենի հետ խոսելիս խնդրեցի պարզաբանել, թե ինչու հաճախորդին չեն տրամադրում ՀԴՄ կտրոն: Վերջինս ասաց, որ իրենք պարտավոր չեն կտրոնը հաճախորդին տրամադրել, իրենք տպում են կտրոնները, եթե ես բողոք ունեմ կարող եմ բողոքարկել համապատասխան մարմիններ, որոնք էլ կգան կստուգեն համակարգիչը և կտեսնեն, որ բոլոր կտրոնները տպված են: Իմ այն պարզաբանմանը, որ ինքը այնուամենայնիվ պարտավոր է գումարը ստանալուց հետո հենց հաճախորդի՛ն տրամադրել կտրոն, այլ ոչ՝ բանավոր հավաստիացնել, որ միշտ տպում են, և առաջարկել բողոքել համապատասխան մարմիններ, համալիրի տնօրեն ներկայացող Ռազմիկ Աբգարյանը սկսեց դրսևորել ակնհայտ անհարգալից ու ագրեսիվ պահվածք, իսկ երբ իմ ընկերուհին փորձեց լուսանկարահանել իր պահվածքը հենց այն նույն մատուցողը փորձեց խոչնդոտել նրան:

Իմ դիտարկմանը, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում հասարակական վայրում նկարահանումներ իրականացնել, համալիրի տնօրենն ասեց, որ իրեն դա շատ չի հետաքրքրում ու զուգահեռ սկսեց հարցուփորձ անել, թե ով եմ ես ու ինչ եմ արել այս երկրի համար ու նման այլ հարցեր: Ես ասացի, որ սովորական ՀՀ քաղաքացի եմ և պահանջում եմ, որ ինքը բոլոր գնումների համար ստացած գումարի դիմաց ՀԴՄ կտրոնները տրամադրի քաղաքացիներին: Ինքը սկսեց ինձ հրել, դուրս հրավիրել տարածքից, հետո էլ սկսեց փնտրել ինչ-որ հեռախոսահամարներ, զանգահարել ինչ-որ տեղեր, ասեց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ, իրեն պահում էր ագրեսիվ, օգտագործում հայհոյախառը արտահայտություննր և դրսևորում ակնհայտ խուլիգանական պահվածք: Վերջը զանգահարեց ոստիկանություն, ասեց, որ օպերատիվ խումբ գա և այլն: Խումբը եկավ, ես ներկայացրեցի իրավիճակը, ու արդեն ոստիկաններին ի պաշտոնե ներկայացա, որից հետո գնացինք ոստիկանություն և պատմեցինք այս ամենը:

Կարծում եմ, որ և՛ ոստիկանությունը, և՛ հարկային մարմինները նման քաղաքացիներով և տնտեսվարողներով շատ լրջորեն պիտք է զբաղվեն: Չգիտեմ՝ ով է նրանց այսքան ինքնավստահություն ներշնչել, որ իրենք կարող են իրենց թույլ տալ քաղաքացիների հետ խոսելիս նման ամբարտավանություն դրսևորել ու այսքան կոպտորեն խախտեն հասարակական կարգը»:

դիտվել է 6865 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է