Երևան
16 / Սեպտեմբեր / 2019

Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը

«Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»։

Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, թե քաղաքապետարանը երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանգիրը ևս 30 տարով։

Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլեւ քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծելու ուղղությամբ։

Դիանա Գասպարյանը ներկայացրեց խնդրի նախապատմությունը․ «Քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու եւ կառուցելու համար Մանվել Գրիոգրյանի մերձավորներին, բայց բոլորս գիտենք, որ այդ ամենի հետեւում հենց նա է կագնած, տրվել էր վարձակալության 2003 թվականին՝ 25 տարով, այսինքն՝ մինչեւ 2028 թվականը, տարեկան մոտ 23 հազար դրամ վարձավճարով»։

Ըստ Գասպարյանի՝ պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծել, եւ քաղաքապետարանը հնարավորություն ունի միայն փոփոխել վարձավճարի չափը, եւ եթե վարձակալը անհամաձայնություն հայտնի, ապա այդ դեպքում՝ միակողմանի լուծել պայմանագիրը։

Այդ նպատակով Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ, եւ այս մասին արդեն ծանուցվել են սրճարանի վարձակալները։

 

դիտվել է 6632 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա