Երևան
16 / Սեպտեմբեր / 2019

Լազարոն Լոս Անջելես տեղափոխելու, նոր նախագծի, աստղային համագործակցությունների և Հայաստանի մասին

LosArmNews.com կայքի զրուցակիցն է հայկական ինդուստրիայում հայտնի երաժշտական պրոդյուսեր Լազարոն ով վերջին շրջանում տեղափոխվել է ԱՄՆ: Նա մեզ հետ զրույցում խոսեց տեղափոխվելու պատճառի, նոր ծրագրերի և համագործակցությունների մասին:

Վերջերս Նյու Յորքից տեղափոխվել եք Լոս Անջելես։ Ո՞րն է պատճառը։

– Ամուսնությունս: Նյու Յորքում ես համագործակցություններ ունեի երաժշտական ստուդիաների, արտիստների հետ. Գործունեությունս այնտեղ էի ծավալում, հետո կնոջս հետ միասինք որոշեցինք տեղափոխվել Լոս Անջելես: Ոչ մի առանձնահատուկ պատճառով:

Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում։ Պատրաստվո՞ւմ եք արդյոք մոտակա ժամանակներս այցելել:

– 2017 թ.-ին եմ եղել Հայաստանում: Երբ օտարության մեջ ես ապրում, շատ մեծ կարոտով ես հիշում հայրենիքումդ ապրած ամեն դրվագը… Ես հաճախ եմ այցելում Հայաստան, բայց այս տարի դադարը երկար տևեց, որովհետև կան սկսված գործեր, որոնք այս պահին չեմ կարող կիսատ թողնել: Առաջիկայում, այո, Հայաստան այցելելու պլաններ կան:

Ի՞նչ նոր ծրագրերի վրա եք աշխատում։

– Լոս Անջելեսում բնակվող մեր հայրնակիցները կփաստեն, որ արդեն սիրելի է դարձել Project #1-ը: Բացեմ փակագծերը. սա նոր նախագիծ է որը ստեղծել ենք ես և ընկերս` Արտակ Մարտիրոսյանը: Միտումն այն է, որ Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցներին և ոչ միայն, առաջարկում ենք ալտերնատիվ տարբերակ: Գալ և լսել որակյալ երաշտություն` արտասահմանյան, հայկական և տարբեր հիթեր կենդանի նվագակցությամբ: Երաժշտական իմաստով այստեղ ցածրորակություն է տիրում և պիտի լինեն տարբերակներ, որպեսզի մարդիկ ունենան ընտրության հնարավորություն: Ես մասնավորապես զբաղվում եմ բենդի երաժշտական մասով: Նախագծի մասն են կազմում պրոֆեսիոնալ երաժիշտներ և երգիչ երգչուհիներ:

Լինելո՞ւ են արդյոք նոր հիթային համագործակցություններ։

– Իհարկե: Բավականին ակտիվ և ծավալուն աշխատանքյին քայլերով շարժվում եմ առաջ: Շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում, սիրվում և դառնում է հիթային:

Կնշե՞ք Ձեր կողմից ստեղծված հիթային երգերը:

– Տարիների ընթացքում իմ կողմից ստեղծված հիթային երգեր շատ են եղել` Սիրուշոյի, ռուս մեգա աստղ Նյուշայի , Արամ MP3-ի, Իվետա Մուկուչյանի, Էրիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Շպռոտի, Արմոյի և այլ արտիստների համար: Վերջին շրջանի հիթային երգերից են` Արամ MP3 «Սկսում ենք», «Վեր ու վար», Շպռոտ և Տիգրան Ժամկոչյան «Ուր, որ գնաս», Իվետա Մուկուչյան «Հայաստանի աղջիկներ» և այլն:

Հետևո՞ւմ եք Հայաստանում հեղափոխությանը հաջորդած ներքաղաքական զարգացումներին։

– Քաղաքական իրադարձություններին հետևում եմ և առհասարակ Հայաստանին վերաբերող ցանկացած նորությանը փորձում եմ ինֆորմացվել:

դիտվել է 4452 անգամ

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա