Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Mezzo-ի աչքի լույսը տարան Veranda

losarmnews.com-ը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել էինք Լոս Անջելեսի ամենապահանջված հայ երգչուհիներից Արաքսյա Ամիրխանյանը լքել է Mezzo-ն: Եվ քանի որ այս իրադարձությունը դարձել է քաղաքի համար մեկ խոսակցությունը, Ձեզ ենք ներկայացնում դեպքի որոշ մանրամասներ: Պարզվում է, որ երգչուհին այժմ ներկայանում է ոչ թե մեկ, այլ միանգամից երկու հաջողակ նախագծերում: Արաքսյան ելույթ է ունենում Լոս Անջելեսի թոփ ռեստորաններից մեկում՝ Veranda-ում, որը համարվում է Գլենդելի ամենապահանջված ռերստորանը. այսպես ասած, ամենապահանջված երգչուհին ամենապահանջված ռեստորանում:
Արաքսյան միաժամանակ վերսկսել է իր ելույթները այս տարվա ամենաաղմկահարույց նախաձեռնությունում՝ Project #1-ում. խումբը համարվում է Գլենդելի այս տարվա հայտնությունը:

Այս պահին միայն պարզ է, որ Mezzo-ի աչքի լույսը տարան Veranda, իսկ Project #1-ը չկորցրեց իր առանցքային դերակատարում ունեցող մասնակցին:
Փորձեցինք կապվել երգչուհու հետ` իմանալու համար, թե որոնք են նախկին աշխատավայրից հեռանալու պատճառները, սակայն չհաջողվեց նրա հետ կապ հաստատել: Ամեն դեպքում հաջողություն ենք մաղթում սիրված երգչուհուն և ցանկանում ամենալավն ու բարին: 

դիտվել է 6904 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը