Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Արմեն Սարգսյանը այն մարդը չէ, որին կարելի է ճնշել. Ալեն Սիմոնյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն մարդը չէ, որին կարելի է ճնշել։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե իշխող ուժը ճնշում գործադրեց նախագահի վրա, որ նա առաջադրի Սահմանադրական դատարանի իրենց նախընտրելի թեկնածուին։

«Թեկնածուներին ընտրելու կամ չընտրելու իրավունքը պատկանում է ԱԺ–ին, թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է նախագահին։ Թեկնածուներին, որ ներկայացրել է նախագահը, Աժ–ն գտել է, որ այս մեկը չէ եւ սպասել է այն թեկնածուին, որը կարող է ցանկալի լինել»,– շեշտեց նա։


ԱԺ փոխնախագահը, սակայն վստահ չէ, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ցանկալի է լինելու եւ նա ընտրվելու է. «Այս վստահությունը թող որեւէ մեկի մոտ չլինի։ Լինելու է քննարկում եւ այն ամբողջը, որը տեղի է ունեցել մյուս թեկնածուների դեպքում»։

Ալեն Սիմոնյանը շեշտում է՝ Արմեն Սարգսյանը իր կողմից եւ իր գործընկերների կողմից հարգված անձնավորություն. «Նախագահի հետ կապված հեքիաթների եւ դավադրության տեսությունների հորդորում եմ չհավատալ, Արմեն Սարգսյանը այն մարդը չէ, որին կարելի է ճնշել, նա իմ կողմից եւ իմ գործընկերների կողմից հարգված անձնավորություն է, որը իր գործառույթը որպես ՀՀ նախագահ կատարում է շատ լավ»։

դիտվել է 3546 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)